Այսօր՝ մայիսի 20-ին, թիվ 4 հանրային (Դեմիրճյանի անվան) դպրոցում հնչեց վերջին զանգը։ Դպրոցն ավարտեց 42 շրջանավարտ, նրանցից 11-ը մեդալներ կստանան ուսման մեջ առանձնահատուկ նվաճումների համար։

demirchyan

demirchyan1

Թախիծ՝ միախառնված ուրախությամբ, արցունքներ՝ միախառնված ժպիտով. Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվում են Վերջին զանգերը: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս դպրոցին և մտնում իրենց կյանքի նոր շրջափուլ։

demirchyan2

demirchyan13

demirchyan5

Այսօր Վերջին զանգը հնչեց թիվ 4 հանրային (Դեմիրճյանի անվան) դպրոցում։ Շրջանավարտների ծնողները, հարազատներն ու ընկերները հավաքվել էին դպրոցի բակում՝ իրենց երեխաներին հասուն կյանք ճանապարհելու։ Շրջանավարտների համար շնորհավորանքներ և տոնական ելույթներ էին պատրաստել ցածր դասարանների աշակերտները։ Շրջանավարտներն իրենք էլ կարդացին բանաստեղծություններ, հանդես եկան երգ ու պարով, երախտագիտության խոսքեր ասացին ուսուցիչներին ու ծնողներին, հրաժեշտ տվեցին դպրոցին։

demirchyan6

demirchyan7

demirchyan8

demirchyan11

Միջոցառման ավարտին շրջանավարտները պարեցին իրենց ավարտական, հրաժեշտի վալսը։

demirchyan9

demirchyan10

Այսօր՝ մայիսի 20-ին, Վերջին զանգը հնչեց թիվ 3 (Ճավճավաձեի անվան), թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցների աշակերտների համար։ Մայիսի 21-ին Վերջին զանգը կհնչի թիվ 2 (ռուս.) և թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցներում, իսկ մայիսի 23-ին՝ թիվ 1 (Թումանյանի անվան) դպրոցում։ Ինչպես նաև այս օրերին Վերջին զանգը կհնչի գյուղական բոլոր դպրոցներում։