2021 թվականին Վրաստանի ՆԳՆ «112» հասարակական անվտանգության կառավարման կենտրոնի օպերատորները պատասխանել են 4 718 588 զանգի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«112»-ի օպերատորները 24 ժամվա ընթացքում ամբողջ Վրաստանից զանգեր են ընդունում անհետաձգելի օգնության անհրաժեշտության մասին և տեղեկատվությունը փոխանցում համապատասխան արտակարգ ծառայություններին», – նշում են «112»-ում:
«112»-ը ոստիկանության, շտապ օգնության և հրշեջ ծառայության կանչերի ընդունման միասնական կենտրոն է: Կենտրոնը նաև զանգեր է ընդունում կորոնավիրուսի ախտանիշներով մարդկանցից:
Օպերատիվ արձագանքման «112» զանգերի կենտրոնը գործում է երեք ուղղություններով:
1. 112՝ շտապ բժշկական օգնություն:
2. 112-1՝ ոստիկանություն և հրշեջ-փրկարարական ծառայություն:
3. 112-2՝ COVID-19: