Վրաստանի խորհրդարան փետրվարի 15-ի լիագումար նիստում դադարեցրել է՝ Կախա Կուճավայի, Բադրի Ջափարիձեի, Շալվա Նաթելաշվիլիի և Էլենե Խոշտարիայի պատգամավորական լիազորությունները:
Կախա Կուճավայի մանդատի դադարեցմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 5-ը, Բադրի Ջափարիձե՝ 77 կողմ, դեմ՝ 38, Շալվա Նաթելաշվիլի՝ 79 կողմ, դեմ՝ 28, Էլենե Խոշտարիա՝ 77 կողմ, դեմ՝ 9-ը: Ընդամենը գրանցվել է 116 պատգամավոր։
Խորհրդարանական մեծամասնության անդամները որոշել են աջակցել Շալվա Նաթելաշվիլիի, Էլենե Խոշտարիայի և Բադրի Ջափարիձեի լիազորությունների դադարեցմանը։
Պատգամավորական մանդատների դադարեցման պատճառ էր դարձել Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացումը, իսկ Էլենե Խոշտարիայի և Շալվա Նաթելաշվիլիի դեպքում սահմանադրական արձանագրությունը, որ պատգամավորները նիստերի կեսից ավելիից չպետք է բացակայեն անհիմն պատճառներով։ Ինչ վերաբերում է Կախա Կուճավային, նա հրաժարվել է խորհրդարանի նախագահի պաշտոնից, ինչպես նաև պատգամավորական մանդատից։