Ախալքալաքի այս տարվա ամանորյա զարդարանքն առանձնանում է անցյալ տարիներից, բայց մի ոճի բացակայությունը խոսում է քաղաքի զարդարման աշխատանքների տարբեր փուլերում կատարված բացթողումների մասին:

Նորընտիր իշխանությունները հետաքրքրված էին գեղեցիկ Նոր տարվա տոնակատարության կազմակերպմամբ: Բայց արդյունքում ստացվեց, այն ինչ ստացվեց: Պարզվեց, որ միայն ցանկությունը բավարար չէ, պետք է կադրեր ունենալ, ովքեր կարող են նախ ամեն ինչ պլանավորել, կազմել տենդեր-մրցույթ, ապա վերահսկել աշխատանքների իրականացումը:

Վրաստանի մյուս քաղաքներում ամանորյա ձևավորման տենդեր-մրցույթը հայտարարվում է երկու ամիս առաջ, Ախալքալաքում ամբողջ պրոցեսի համար, սկսած պլանավորումից և մինչ իրականցում մեկ ամսից քիչ ժամանակ կար: Շրջանային վարչության աշխատակիցները նման ծավալուն աշխատանքի փորձ չունեին, քանի որ վերջին մի քանի տարիներին Ախալքալաքում ամանորյա ձևավորման համար ծախսվում էր ոչ ավելին քան 8000 լարի, 4000` լուսավորության համար և 4000լարի էլ ամանորյա հրավառության համար: Իսկ այստեղ անհրաժեշտ էր կազմակերպել ոչ միայն գեղեցիկ զարդարված քաղաք, այլ նաև շաբաթվա զվարճանքի ծրագիր, որը իրականացվեց կամավորների շնորհիվ:

novi god 2

novi god 1

Հարկ է նշել, որ տոնակատարության համար տենդեր-մրցութային գումարներից բացի, կար նաև լրացուցիչ 7000 լարի, որը ծախսվել էր փողոցի համար նախատեսված մի շարք զարդերարանքների վրա, որը արվել է շտապելով և հայտարարված տենդեր-մրցույթի հետ ոչ մի կապ չուներ:

Ինչ վերաբերում է ձևավորման (դիզայն) մոտեցմանը, դիզայներական մոտեցումը լիովին բացակայում է, այդ թվում նաև տենդերային պայմաններում:

Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքների գումարը կազմել է 25 514,314 լարի: Տենդեր-մրցույթը հայտարարվել է 27 288 լարի չափով: Մրցույթի հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը` առաջարկելով 21 831 լարի:

novi god 6

novi god 3

Ինչպես նշված է հանձնման-ընդունման ակտում, շրջանի վերանորոգման և շինարարության, վերականգնողական աշխատանքների և օբյեկտների կազմում սեփականության ընդունման և վերահսկողության իրականացման հանձնաժողովը բաղկացած է` ենթակառուցվածքի ծառայության պետ Նահատակյան Ա.-ճարտարապետական և շինարարական վերահսկողության վարչության մասնագետ Դարբինյան Գ., Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Խաչատուրյան Ա.: Հանձնաժողովը քննարկեց ներկայացված փաստաթղթերը և ուսումնասիրեց աշխատանքների արդյունքները և ընդունեց դրանք:

novi god 7

novi god 8

novi god 9

Սակայն, եթե մենք ուսումնասիրենք մրցութային փաստաթղթերը և անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանի կատարած աշխատանքը, Ախալքալաքի նոր տարվա ձևավորման անհամապատասխանություններն ակնհայտ են: Անհատ ձեռնարկատերը հրաժարվեց մեկնաբանել: Ինչպես նաև դժվար էր իմանալ տենդեր-մրցույթի ընդունման պայմանների մանրամասները քաղաքապետարանից, որտեղ մենք դիմեցինք տնտեսության, ենթակառուցվածքների, ֆինանսների, տենդեր-մրցույթի ծառայություններ: Այդ ծառայություններից յուրաքանչյուրը մեզ ուղղեց դեպի մյուսը:

Ստորև ներկայացվում ենք տենդեր-մրցույթային պայմանները, ծառայությունները և կետերը, որոնք պետք է պահպանվեին:
Ամանորյա 10 մետր երկարությամբ կանաչ եղևնու տեղադրումը 5 մ տրամագծով:
Հորիզոնական լույս` 10 մ:
Ձևավորում խաղալիքներով, կարմիր, արծաթագույն, փայլուն, ոսկե գնդաձև խաղալիքներ:
Ալմաստի տեսքով խաղալիքներ տոնածառի համար, արծաթյա` 15 սմ:
Տոնածառի համար լուսավորում, կարմիր գույն` 15 սմ:
Խաղալիքներ` սառույց արծաթե` 25 սմ:
Խաղալիքներ` պաղպաղակ 25 սմ կապույտ:
Խաղալիքներ` փաթիլներ 35 սմ կապույտ, արծաթե և ոսկե:
Խաղալիքներ` ժապավեն 31 սմ կարմիր և ոսկե:
Ծաղկաշղթա խաղալիքներ 32 սմ կարմիր և ոսկե:
Կրկնակի մալուխներ 2×2 5 մ քառակուսի:
LED դիոդից Ձմեռ պապ, LED դիոդից կառույցները` տոնածառ, Ձմեռ պապ, եղջերու, գնացք, թզուկներ:
LED դիոդից ցանցային ծիածան, բոցավառ կրակի էֆեկտով` 3.0 X 0.5 մ կապույտ և սպիտակ գույներով:
Էլեկտրածաղկաշղթաներ LED դիոդային ժապավեններով 10 մ:
LED դիոդե ֆոսֆորային, սիլիկոնե, մալուխներ 14 մետր:
Ձյունե տոնածառ LED ֆոսֆորային դիոդով:
LED դիոդից Ձմեռ պապ:
LED դիոդից թզուկ:
LED դիոդային եղջերու:
10 սմ պոլիստիրոլի փրփուրից (պենոպլաստ) տնակներ:
Ծալքավոր խողովակների տեղադրումը 16 մմ:
Դյուբել
Երկկողմանի լուսավորում 2x 2.5 մմ քառակուսի:
Թել 205 մմ տրամագծով:

novi god 13

Նախորդ հոդվածներում Jnews.ge-ն ներկայացրել էր լուսավորության և խաղալիքների ցուցակները, որոնք քննարկվել են և պետք է ձեռք բերվեին տենդեր-մրցույթով:

Այս ցուցակի համաձայն, Ամանորյա տանածառը պետք է լինի 10 մետր բարձրության, որի արժեքը կազմում էր 18 000 լարի, որի հավաքումը, տեղադրումը և միացումը արժի 200 լարի: Տոնածառի զարդարումը LED ցանցով 1100 լարի և տարբեր խաղալիքներով 1851 լարի: Բացի այդ, ձեռք կբերվեն փողոցների զարդարանքները և քաղաքային զբոսայգու զարդարանքներ, որտեղ տեղադրվելու են LED լուսավորության կառույցներ 350 լարիի: Բացի այդ նախատեսվում է LED դիոդից «Ծիածան» ցանցը «վառվող կրակի» էֆեկտով սպիտակ և կապույտ լույսերից 3690 լարիի 18 հատ: Էլեկտրածաղկաշղթաները` LED լամպերով 10 մ երկարությամբ, 30 հատ, 810 լարի: Լուսադիոդային թել սիլիկոնե մալուխով (14 մ, 15 հատ) 540 լարի արժողությամբ: Ձյունապատ եղևնի օպտիկամանրաթելային, լուսադիոդային (210մ, 3 հատ) 600 լարի: Լուսադիոդային Ձմեռ պապ 675 լարի, LED լուսավորության թզուկ 450 լարի և LED լուսավորության եղնիկ 720 լարի: Բացի այդ, կտեղադրվի 4 պոլիստիրոլի փրփուրից (պենոպլաստ) տնակ:

novi god 15

Կատարված աշխատանքը և ձեռք բերված զարդարանքները հաճախ տարբերվում են տենդեր-մրցույթի պահանջներից: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ լուսանկարներ են ցուցադրվել տենդեր-մրցութային փաստաթղթերում, ապա տեղի ունեցածը ամենավատը չէ, որ կարող էր լինել:

Քրիստինե Մարաբյան