Մտնելով Ախալքալաքի փողոցներից մեկում գտնվող ոչ մեծ սեփական տուն՝ առաջին բանը, որ զգում ես, դա խունկի հոտն է, առաջին բանը, որ տեսնում ես՝ մեծ, գեղեցիկ աչքերով առաջին, երկրորդ, երրորդ… ութերորդ երեխան է: Մաթեն, Անան, Նինոն, Իոանեն, Լուկան, Մարթան, Մարիամը և Մարկոզին ուսանողուհու երեխաներն են: Բառբառե Գալիբինան Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի տարրական կրթության մագիստրատուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Տանը բոլորը զբաղված են. ինչ-որ մեկը խաղում է, մյուսը՝ պարապում, երրորդն աղմկում, իսկ մայրը՝ սովորում:
Մարթան, Մարկոզին և հետևում Իոանեն
Բառբառեն 8 երեխաների մայր է: Նրա օրն սկսվում է հաճելի խառնաշփոթով, անհրաժեշտ է կարգի բերել բոլորին՝ ուտեցնել, որոշներին դպրոց ուղարկել, մյուսներին նստեցնել խաղալու, ուշադրություն է հարկավոր նաև ամուսնուն՝ մինչև նա աշխատանքի կգնա, այնուհետև, արագ պետք է տունը մաքրել և նստել համակարգչի դիմաց, որպեսզի դասից չուշանա:
Երիտասարդ կնոջ երազանքն է եղել բարձրագույն կրթություն ստանալ: Սակայն մի քանի տարի առաջ նրա կյանքում եղավ պահ, երբ նա գիտակցեց, որ մեծ ընտանիքի ամբողջ հոգսը չի կարող ծնողներից մեկի ուսերին լինել:
«Մարդու կյանքում լինում է այնպիսի շրջան, երբ նա մտածում է այն մասին, որ այսքան մեծ ընտանիքը ֆինանսապես մի հոգուց կախված չլինի: Այնուհետև ցանկություն է առաջանում, որ ինքդ էլ աշխատես և կայանաս։ Այն կրթությունը, որը ես ունեմ, ինձ թույլ չի տալիս, որ աշխատեմ, այդ պատճառով էլ, որոշեցի, որ պետք է ընդունվեմ»:
Եթե կորոնավարակը շատերի մոտ դժվարւոթյուններ ու անհաղթահարելի բարդություններ է առաջացրել, ապա Բառբառեի դեպքում ճիշտ հակառակն է եղել: Երբ համավարակը արագ տեմպերով սկսվեց տարածվել, իշխանությունները որոշում կայացրին ուսումնական հաստատությունները օնլայն դարձնել: Բարբառեի դասերը ևս օնլայն դարձան, և ինչ-որ առումով այս ամենը շահեկան էր նրա համար: Եթե նախկինում նա դասերը բաց էր թողնում, չէր կարողանում անընդհատ Ախալքալաքից Ախալցիխե գնալ դասի, ապա օնլայն ձևաչափով նա կարողանում է իրեն ցույց տալ:
«Ես առցանց ուսուցմանը կողմ չեմ, մանավանդ երեխաների պարագայում, սակայն կորոնավարակի ժամանակ, իմ դեպքում այսպես ասած շահեկան էր, առցանց ուսուցումը իմ նմաննների համար շատ լավ է։ Ամեն դեպքում ինձ օգնեց։ Ավելին, ինչ դասերս առցանց են կրթաթոշակ եմ ստանում», – ժպտալով պատմում է Բարբառեն։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի կրթաթոշակ ստացող ուսանողուհու համար դժվար է ժամանակ և հանգիստ անկյուն գտնել պարապմունքների համար: Ընտանիքի մայրը սովորում է մանկական սեղանի շուրջ:
Բարբառեն համալսարանի դասերն է անում
Համաճարակի սկզբում իսկական խառնաշփոթ էր Բարբառեի ընտանիքում: Օնլայն դասերը նրանց անակնկալի էին բերել՝ չաշխատող համակարգիչներ և 7 հոգի օնլայն իր դասին է սպասում:
«Ահավոր էր, 7 մարդ օնլայն էինք, ես, Բեսոն (խմբ. ամուսինը) և 5 երեխա, բոլորիս լռություն էր պետք, մեկս դռան մոտ էինք նստում, մյուսս մեկ այլ տեղ։ Իմն այնքանով էր լավ, որ լեկցիա ունեի, և կարող էի առանց ձայնի մասնակցել, լսել, բայց սեմինարի ժամանակ հնարավոր չէ առանց ձայն, պետք է ակտիվություն ցուցաբերես։ Բեսոյի (խմբ. Զինվորական ակադեմիայում անգլերենի դասերը) և երեխաների դասերը առավոտյան 9-ից է սկսվում։ Սկզբից պատրաստ չէինք, համակարգիչները նորմալ չէին աշխատում, հետո համալսարանից ինձ համակարգիչ տվեցին, մյուսները՝ վերանորգեցինք, և հիմա արդեն ամեն ինչ նորմալ է», – պատմում է Բարբառեն։
Բարբառեի մեծ տղան 13 տարեկան է, իսկ փոքրը՝ 3: Այս պատճառով էլ նա չի կարողանում ցերեկը դասերով զբաղվել, նա ֆիզիկապես չի հասցնում:
Երբ մայրը պարապում է, մեծ երեխաները հետևում են փոքրերին
«Սովորում եմ հիմնականում կես-գիշերին, երբ երեխաները քնում են, օրվա ընթացքում ժամանակ ընդհանրապես չեմ ունենում։ Սակայն առցնաց ուսուցումը օգնեց, որ միշտ մասնակցեմ դասերին, միշտ ակտիվություն ցուցաբերեմ։ Առաջ Ախալցիխե չէի կարողանում ամեն անգամ գնալ, չէի հասցնում։ Միշտ վազքի մեջ եմ։ Իմ խնդիրը կայանում է նրանում, որ բոլորին պետք է միաժամանակ ուշադրություն դարձնեմ: Կան երեխաներ, որ ինքնուրույն են սովորում, իմ երեխաների մոտ հակառակն է, անպայման ես պետք է նստեմ ու ուղղություն ցույց տամ», – ավելացնում է նա։
Սկզբում, երբ ընդունվեց համալսարան Բարբառեն անհարմար էր զգում, բոլորն իրենից փոքր էին, սակայն դա նրան չի կանգնեցրել: Հետո նա հասկացել է, որ համակուրսեցիներից որոշները նույնիսկ իրենից մեծ են:
«Հասուն տարիքում սովորել… Երբ փոքր ես, սովորում ես, քանի որ պետք է սովորես, հիմա այդ ամենը հաճելի է: Այս ամբողջ ծրագիրը, որ անցնում ենք, ինձ շատ հետաքրքիր է, նաև նրա համար, որ իմ երեխաների ուսուցման և դաստիարակման մեջ նույնպես օգտագործեմ ստացածս գիտելիքները։ Մտածում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Կարևորը որոշումն է, կայացրի և ընդունվեցի»:
Ութ երեխաների ծնողները երեխաների դաստիարակության հատուկ ռազմավարություն ունեն. ոչ մի հեռախոս, թեկուզ շատ դժվար լինի, և երեխաները երջանկություն են: Ամուսինը զինվորական է, կարգուկանոնը պետք է պահպանվի: բարբառեն ասում է, որ իրենց բախտը բերելը, որ երեխաները պահանջկոտ չեն:
Քանի որ Բարբառեն ապրում է Ախալքալաքում, իսկ համալսարանը գտնվում է Ախալցիխեում, ստիպված է եղել ամեն օր գնալ Ախալքալաքից Ախալցիխե, և քանի որ նրա ամուսինը նույնպես սովորում է, և դրա հետ մեկտեղ Վրաստանի պաշտպանության նախարարության կապիտան է, չի կարողացել ամեն անգամ կնոջը հասցնել դասի: Սակայն այս հարցին նույնպես լուծում է տրվել: Նպատակասլաց կինը սովորում և վարորդական իրավունք է ստանում։
«Հիմա շաբաթը մեկ օր՝ ուրբաթ գնում եմ Ախալցիխե դասի, արդեն Բեսոյին չեմ անհանգստացնում, ինքս եմ վարում: Եվ ընդհանրապես մեքենան շատ անհրաժեշտ է, անընդհատ պետք է ինչ-որ տեղ գնալ-գալ և արդեն կախված չես ուրիշներից»:
Տանը երեխաների բացակայության ժամանակ նույնիսկ զգացվում է նրանց ներկայությունը
Հենց միջանցքում մի անկյուն կա, որը նման է փոքրիկ մատուռի: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ սրբապատկերներ և մոմեր՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունով:
Երեխաները ոգևորված այս ու այն կողմ են վազում, և նրանցից յուրաքանչյուրն շտապում է իր անունով մոմը ցույց տալ:
Մելիքիձեների ընտանիքը Աստծո ամեն կիրակի եկեղեցում աղոթքով է անցկացնում: Նրանց հավատն առ Աստված շատ մեծ է: Բարբառեն ասում է, որ դա օգնում է հաղթահարել ամեն հարց՝ կենցաղայինից մինչև կարգուկանոնի պահպանում: Մեծ երեխաները օգնում են մորը փոքրերի խնամքի հարցում և տան գործերում:
Մեծը՝ Մարթան փոքրիկ Մայրամի «դայակն է»
Բարբառեն իր երկրից չի պահանջում, կարծում է, որ երկրի ապագան ոչ թե ղեկավարների, այլ այնպիսի մայրերի ձեռքում է, ինչպիսին ինքն է:
«Ես մտածում եմ, որ մենք՝ հասարակ քաղաքացիներս ենք կառուցում մեր երկիրը, այդ պատճառով յուրաքանչյուր մայր, կին պարտավոր է իր երեխաներին լավ մարդ մեծացնի, դաստիրակի, որպեսզի լինեն լավ քաղաքացիներ, որպեսզի հետո իրենք ստեղծեն լավ երկիր և այդտեղ ապրեն։ Այդ պատճառով կարևորը մայրն է, ընտանիքը, հետո արդեն ընտանքը հիմնում է հասարակություն: Մեզանից յուրաքանչյուրիցս է կախված, որ մեր պետությունը ուժեղ լինի»:
Մելիքիձեներն ընտանիքով ընթրում են
Աղջիկներից մեծը՝ Անան չի պատկերացնում իր կյանքն առանց իր բազմաթիվ քույերի ու եղբայրների: Նա ոչ մի անգամ չի դժգոհում, որ ստիպված է լինում օգնել մայրիկին: Նա այդպիսին է պատկերացնում իսկական կնոջ կյանքը՝ զբաղված, բազմաթիվ երեխաների մայր, տան տնտեսուհի, կրթված և ժպիտը դեմքին…
Գայանե Ակոջյան