Վրաստանի ազգային գրադարանը և «GIPA» -ն համատեղ նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական դպրոցների գրադարաններին գեղարվեստական գրքեր են բաժանում: Նախագիծը սկսվել է անցած տարի և շարունակական բնույթ է կրում:

Շարունակվում է Վրաստանի ազգային գրադարանի «Էկվիլիբրումի» ծրագիրի և GIPA- ի համագործակցությունը, որի շրջանակներում Ազգային գրադարանը՝ տնօրեն Գեորգի Կեկելիձեի և «GIPA» -ի գյուղական շրջանների զարգացման բաժնի պետ Նանա Քաշակաշվիլիի գլխավորությամբ, գեղարվեստական գրքեր է բաժանում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական դպրոցներին:

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել գրքերի հերթական բաժանումը: Այս անգամ գրքեր ստացել են Աբուլ, Թախչա և Բուզավետ գյուղերի գրադարանները: Ավելի վաղ գրքեր էին ստացել Ազմանա, Ափնյա, Գոգաշեն գյուղերը: Դպրոցներին գրքերի բաժանումը սկսվել է անցյալ տարի:

Ակցիան ընդհատվել էր համավարակի հետ կապված կարանտինի ընթացքում, բայց այս պահին նախագծի իրականացումը շարունակվում է: