Այսօր՝ փետրվարի 4-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 561, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 149-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 9 նոր դեպք։

Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 7 և Նինոծմինդա՝ 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 394 անձ։

Ախալցիխեում՝ 36,
Բորժոմիում՝ 64,
Ադիգենում՝ 258,
Ասպինձայում՝ 22,
Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 78 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 18 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 308, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 194 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 17 անձ, ընթանում է փորձաքննություն։