Խորհրդարանը նախօրեին հաստատեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` պետբյուջեն:
Վրաստանի պետբյուջեն ներկայացրել է Վրաստանի նոր ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն: Պատգամավորները ընդունել են միաձայն` 111 ձայնով:
Քվեարկությանը նախորդել է երկարատև քննարկում և բանավեճ, որը տևել է մի ամբողջ օր:
Վրաստանի պետբյուջե մուտքերի ընդհանուր ծավալը 2017-ի համեմատ ավելացել է 943.8 միլիոն լարիով ու որոշվել է 12.441 միլիոն լարի չափով, այդ թվում հարկային եկամուտները՝ 10.490 միլիոն լարի, այլ եկամուտները՝ 460.0 մլն լարի:
Ներքին արժեթղթերի թողարկման արդյունքում ստացված միջոցները՝ 400.0 մլն լարի, դոնորների ֆինանսավորումը՝ 1.951 միլիարդ լարի, որից 3644.2 միլիոն լարին՝ դրամաշնորհ, իսկ վարկերը` 1.578 միլիարդ լարի:
Բյուջեի դեֆիցիտը կազմում է 1.206 միլիարդ լարի, որի ֆինանսավորման աղբյուրները՝ արտաքին պարտքի զուտ աճը կազմում է 861.8 միլիոն լարի (71.5 տոկոս), զուտ ներքին պարտքի աճն և մնացորդի օգտագործումը՝ 344.2 մլն լարի (28.5%):
Համախմբված բյուջեի հարկային եկամուտների կանխատեսումը 2018 թ.-ին կազմում է 10.260 միլիարդ լարի, ինչը ընթացիկ տարվա նորացված պլանը գերազանցել է 520.0 միլիոն լարիով: ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտները կազմում են 25.3%:
Նախատեսված հարկային եկամուտները, ըստ որոշ տեսակների, հետևյալն են. ԱԱՀ – 4,400 մլրդ լարի, եկամտահարկ 3.160 միլիարդ լարի, ակցիզային հարկ 1.450 մլրդ լարի, շահույթի հարկ 630.0 մլն լարի, գույքահարկ 390.0 մլն լարի, ներմուծման հարկ 60.0 մլն լարի ու այլ հարկեր 170.0 մլն լարի:
Երկրորդ ներկայացման հետ համեմատ 2018թ.-ի բյուջետային հատկացումները աճել են մոտավորապես 56 միլիոն լարիով և կազմում են 12 միլիարդ 459 միլիոն լարի: Ըստ Պետբյուջեի, կառավարությունը ակնկալում է 4.5%-ոց տնտեսական աճ:
Իսկ հաջորդ տարի նախարարությունների մեջ ամենամեծ բյուջեն ունեն`Առողջապահության նախարարությունը, Ենթակառուցվածքների նախարարությունը և Կրթության նախարարությունը: Մասնավորապես, 2018 թ.-ին Առողջապահության նախարարության բյուջեն կկազմի 3 528.0 մլն լարի, ենթակառուցվածքի նախարարությունը՝ 1 815.0 մլն լարի, իսկ Կրթության նախարարությունը` 1 186.2 մլն լարի:
Ըստ Ֆինանսների նախարարության, 2018 թ.-ի պետբյուջեն չի արտացոլում կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքը: Ինչպես բացատրում է գործակալությունը, խնայողությունները ու օպտիմալացման իրական արդյունքը տեսանելի կլինեն հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջում:
Նյութը`interpressnews.ge – ից