Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 155 բանտարկյալների: Այսօր մարտի 2-ին նախագահը ստորագրել է հրամանագիր` «տարբեր դատապարտվածների համաներման մասին»:
Լրագրողների հետ զրույցում ասաց համաներման հանձնաժողովի նախագահ `Զվիադ Քորիձեն: Քորիձեի խոսքերով, նախագահի կողմից համաներում ստացած 105 բանտարկյալները, այդ թվում նաև 8 կանայք, կթողնեն բանտը արդեն այսօր:
«Իսկ մնացած 50 բանտարկյալները, որոնց թվում, մեկն անչափահաս է և մեկը կին, կրճատվել է նրանց պատժի ժամկետը», – ասել է Քորիձեն:
Հիշեցնենք, որ նախագահը ընդունել է որոշումը, Համաներման հանձնաժողովի որոշման հիման վրա, որը փետրվարի 21-23-ի նիստի ժամանակ, վերանայել է 1178 բանտարկյալների գործը և ներկայացրել իրենց առաջարկությունները:
Էդիտա Բադասյան