Այս պահին Թբիլիսիում բողոցի ցույց է անցկացվում: Ռուսթավելի պողոտան փակ է։ Այստեղ հավաքված բազմություն բողոքարկում է ռուս պատգամավորի այցը Վրաստան։

2

Թբիլիսիում անցկացվող ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով՝ «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։

Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։

«Ամեն դեպքում պատասխանատու է կառավարությունը։ Քանի որ կառավարությունը մի դեմք է, իսկ պատասխանատուն մի մարդ՝ Բիձինա Իվանիշվիլին։ Այն ինչ տեղի է ունենում հատուկ գործողություն է: Պարզ երևում է, Վրաստանին նպատակադրվել են վերացնել, երրորդ և վերջին անգամ։ Եթե վրաց ժողովուրդը կենտրոնացած է ապագայի վրա, մենք չպետք է սա թույլ տանք։ Եթե մենք ազգ ենք և ոչ Վրաստանի բնակիչներ, հիմա պետք է հաստատենք, քանի որ տառապանքներն իրական են», – ասել է Գուբազ Սանիկիձեն։

1

«Հաղթանակած Վրաստան» կուսակցության անդամը կարծում է, որ ազատ մտածելակերպն օկուպացվել է կառավարության կողմից։

«Այսօրվա կառավարությունը ազգի դավաճան կառավարություն է։ Բիձինա Իվանիշվիլին բացահայտ ասաց, որ ես կլինեմ գլխավորը, նա իր վրա վերցրեց այս պատասխանատվությունը, այդ պատճառով այսօրվա կատարվածի համար էլ պետք է պատասխանատու լինի», – հայտարարեց «Հաղթանակած Վրաստան կուսակցության» անդամ Գուբազ Սանիկիձեն։

«Սրանից ավել ի՞նչ վիրավորանք պետք է հասցնեն, որ դուք դուրս գաք և բողոքարկեք»,- այս խոսքերով Վրաստանի բնակչությանը դիմեց միավորված ընդդիմության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, կոչ անելով բոլորին մասնակցել խորհրդարանի դիմաց անցկացվող ցույցին։

Վաշաձեն խոսեց նաև ռուս պատգամավորների Վրաստան այցի և այսօր խորհրդարանում ընթացող իրադարձությունների մասին։ Նրա խոսքով այս ամենը պարզ ցույց է տալիս, թե ինչ իրավունք ունի այսօր Ռուսաստանը Վրաստանում։

4

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Այս կերպ Թբիլիսիում բողոքում են Պետդումայի պատգամավոր, Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի մասնակցությունը և այն փաստը, որ նա նախագահում էր նիստը խորհրդարանի նախագահի աթոռից:

Ռիմա Մառանգոզյան