Նոյեմբերի 22-ին, ձյան գալու հետ միասին ուժի մեջ մտավ Ջավախքը աշխարհի հետ կապող ճանապարհների սահմանափակումները:

Երեկվանից փակվել է Ծալկայով, Փարվանա լճով Ախալքալաքից Թբիլիսի տանող ճանապարհը: Այս ճանապարհին ներկա պահին բոլոր տրանսպորտային միջոցների համար շարժը սահմանափակ է: Հատկապես վտանգավոր է ճանապարհի 94-110 կմ հատվածը (Փարվանա), Կոդա-Պարցիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհը ուժեղ քամու, ինտենսիվ ձյան և սահմանափակ տեսանելիություն պատճառով:

Ինչ վերաբերում է Նինոծմինդայի կողմից Հայաստանի սահման տանող` Բավրա ճանապարհին, ապա դուք կարող եք ապահով մեկնել, ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Վրացական ռազմական ճանապարհ` Լարսով երթևեկությունը ձնաբքի պատճառով սահմանափակ էր, բայց այսօր սահմանափակումները վերացվել են, և բոլոր տրանսպորտային միջոցները, առանց որևէ խոչընդոտի կարող են անարգել անցնել այդ ճանապարհով առանց: