Երեկ՝ հունիսի 13-ին, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Բարության միջազգային օրվան։
Գեղարվեստի դպրոցը որոշել է այս օրը նշել այնպես, որ բոլորին հիշեցնի բարության կարևորության մասին։
Նկարները ցուցադրվել են տարբեր ժանրերում՝ նատյուրմորտ, դիմանկար, ծաղիկ։
Ցուցահանդեսը դիտելու էին եկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Հայ առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի թեմի ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ներկա էին նաև ծնողները, և իրենք՝ սաները։
Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում սովորում է 43 աշակերտ քաղաքից և շրջանի 14 գյուղից։
Գեղարվեստի դպրոցի ամենաերիտասարդ աշակերտը