Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության համատեքստում, որը նկատվում է ուկրաինական պատերազմի հետ կապված, Ղազախստանի լոգիստիկ ոլորտին սպառնացող վտանգներ կան։ Կան նաև Ռուսաստանի տարածքով փոխադրումների համար երկրորդական պատժամիջոցների կիրառման ռիսկեր։ Ուստի Ղազախստանը պատրաստվում է որպես տարանցիկ միջանցք օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Այս մասին պատմել է BCG միջազգային խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր և կառավարիչ տնօրեն Գրիգորի Ռուբինը, գրում է 365info.kz-ն։

«Ներուժը նվազում է առկա աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով։ Արդյունքում աճում է այլընտրանքային երթուղիների պահանջարկը։ Որոշ չափով Ղազախստանը դեռ լավ դիրքերում է, քանի որ այն դեռևս Չինաստանից հոսքի մուտքային կետերից մեկն է»,- ասաց նա։

Նրա խոսքով, այլընտրանքային երթուղիների որակը դեռ մշակված չէ, դե հենց երթուղիներն էլ օբյեկտիվորեն ավելի բարդ են։

«Չէ, որ այնտեղ կան ոչ միայն երկաթուղային, այլ նաև ծովային, ինչը նշանակում է, որ եղանակային գործոնները և մասնակիցների ավելի մեծ թիվը հնարավոր չէ հաշվից հանել։ Ուստի ցանկացած այլընտրանքային երթուղի պետք է կառուցվի հիմա։ Շուկայի մասնակիցների համար սա ևս մեկ փոխակերպում է, որով պետք է անցնել: Բայց ներուժ կա և այն մեծ է»,- կարծում է փորձագետը։

Նրա դիտարկումների համաձայն՝ վաճառքի այլընտրանքային շուկաների որոնումն այժմ հատկապես արդիական է հանքարդյունաբերության և նավթարդյունաբերության ղազախական ձեռնարկությունների համար, որոնց երթուղիները հիմնականում անցնում են Ռուսաստանի տարածքով։

2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս դադարեցրել է Ղազախստանի նավթի առաքումը CPC-ի միջոցով՝ բացատրելով դա տեխնիկական պատճառներով:

«Այժմ դժվարություններ են առաջանում ղազախական բեռների փոխադրման հետ կապված, մասնավորապես՝ եվրոպական շուկաներ։ Այլընտրանքային ուղիներն այս դեպքում կարող են լինել Ադրբեջանով և Վրաստանով, կամ վրացական կամ թուրքական նավահանգիստներով՝ դեռ Կասպից, իսկ հետո՝ Սև ծովով։

Այժմ մենք նոր երթուղու պիլոտային նախագիծ ենք իրականացնում, սակայն առայժմ ավելի շատ գործարկված ենք Ադրբեջանի և Վրաստանի տարածքում։ Այսինքն՝ Ալյաթայից դեպի Բաթումի, Ալյաթայից դեպի Փոթի և Ալյաթայից դեպի Ախալքալաք՝ թուրքական սահմանի կողմ»,- պատմեց փորձագետը։

Այս երթուղու շրջանակներում այժմ արագության և հուսալիության հետ կապված խնդիրներն են մշակում, այսինքն՝ աշխատել են երթուղին արագացնելու ուղղությամբ։ Բլոկ-գնացքը Չինաստանի սահմանից կշարժվի դեպի Փոթի, Բաթումի կամ Ախալքալաք։