Բանկային վարկերի և դրանց տոկոսների, չվճարելու համար տույժերի մասին, սեփականության հնարավոր կորստի և այլ հարցերի շուրջ Jnews.ge-ն խոսեց «Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Ռոնար Հուսեյնի հետ:
– Բանկային վարկերը, մեր իրականության շոշափելի խնդիր են: Եթե բանկերում վարկերի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, ինչ անել, ում է պետք է դիմել:
Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ փուլում է գտնվում խնդիրը: Կախված նրանից, թե գործը արդեն դատարանում է կամ առանց դատարանի, գործադիր բյուրոյում, և դուք չեք համաձայնվում տուգանքի կամ տոկոսների հետ, որը պահանջում են ձեզնից, անպայման պետք է գնալ դատարան և վիճարկել, այդ տույժերն ու տոկոսները: Ըստ օրենքի, դատավորը իրավունք ունի նվազեցնել տույժերը և տոկոսները, եթե դրանք շատ մեծ են: Եթե ձեր գործը գտնվում է գործադիր բյուրոյում, նույնպես պետք է դիմեք դատարան: Դատարան դիմելը չի նշանակում, որ գործը ինքնաբերաբար կանգնեցվում է: Պետք է զուգահեռաբար դիմել դատարան և խնդրել կասեցնել կատարողական գործավարությունը և հետո մինչև վերջ վիճարկել վեճը դատարանում:
– Ինչ պետք է անել վարկ ստանալիս մեծ տոկոսներից խուսափելու համար:
Նախ և առաջ պետք է իրավիճակը գնահատել սկզբից: Որքան գումար ունեք ընդհանուր առմամբ, որքան գումար է կազմում տոկոսը և ինչ տուգանքներ կան, բոլորը միասին համեմատել ձեր եկամտի հետ, որպեսզի ապագայում նման իրավիճակներ չունենաք, երբ վարկը անհնար է վճարել: Եվ դրանից հետո անհրաժեշտ է մանրամասնորեն կարդալ պայմանագիրը, պարտադիր բոլոր կետերը: Մենք կարծում ենք, որ հիմնական կետերը պայմանագրի առաջին և երկրորդ թերթիկն են, բայց հիմնականում խնդրահարույց կետերը միշտ էլ վերջում են գտնվում: Կարդացեք պայմանագիրը մինչև վերջ: Պետք է իմանաք, եթե չվճարել պարտքը, ինչ պատժամիջոցներ է սահմանում պայմանագիրը: Ինչպես կարող է բանկը և վարկային կազմակերպությունը հետո կիրառել իր այդ իրավունքը և ինչ ատյաններ դիմել: Միշտ ավելի լավ է բանակցել բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Եթե ունեք հակասական հարց, թող դատարանը որոշի այդ վիճահարույց հարցը: Քանի որ օրենքի համաձայն, երբ պայմանավորվածություն կա, համաձայն պայմանագրի կարող են պարզաբանել իրար մեջ, թե ինչ կարելի է գործի դնել առանց դատավարության կատարման: Նոտարը կարող է դա անել: Եթե համաձայն եք, այո, դա այլ հարց է: Բայց եթե դուք համաձայն չեք և նախապես գիտեք, որ կոնկրետ կետը խնդիրներ կստեղծի, միշտ նշեք, որ խնդիրները լուծվում են դատարանի կողմից: Այսպիսով, երկրորդ կողմը ստիպված կլինի գնալ դատարան, որտեղ նրանք կկանչեն ձեզ, որտեղ կարող եք պաշտպանել ձեր իրավունքները:
– Հաճախ ընտանիքը զրկվում է տնից այն բանի հետևանքով, որ մի անգամ վարկ է վերցրել և հետագայում չի վճարել իր պարտքը բանկին:
Եթե բանկն ունի կատարողական թերթ գույքի վրա, և դուք տունը դրել եք բանկին վարկով օրինակ, հիփոթեքի համար, կամ կարող է չեք դրել վարկի սակայն այն գրանցված է ձեզ վրա, և եթե պայմանագրում ասվում է, որ բանկը կարող է հետ վերցնել գումարը գույքի տեսքով, որը դուք ունեք, նրանք կարող են բարձրացնել այս հարցը գործադիր բյուրոյում: Իսկ գործադիր բյուրոն սեփականությունն արդեն հանում է աճուրդի: Եվ նախապես, երբ սկսում է գործավարության կատարումը միշտ պաշտոնական հարցումն ուղարկվում է պարտապանին և սեփականատիրոջը: Միշտ գործադիր բյուրոյում կարելի է իմանալ ձեր իրավունքների մասին բոլոր մանրամասները:
– Ջավախքում հաճախ է պատահում, որ հաճախորդը կարող է վրացերեն լեզվով փաստաթղթեր ստորագրել` չգիտենալով լեզուն և չհասկանալով, թե ինչ է նշանակում: Հնարավոր է վիճարկել նման պայմանագրերը և ինչպես:
Հիմնականում, երբ պայմանագիրը կնքվում է, նոտարը պետք է հետաքրքրվի արդյոք դուք գիտեք լեզուն, մեր դեպքում` պետական լեզուն: Եթե չգիտեք, նրանք չպետք է պայմանագիր կնքեն: Նոտարը պարտադիր է այն պայմանագրերի կնքման ժամանակ, որտեղ անշարժ գույքի գործոնը կա: Իսկ մնացած վարկային համաձայնագրերը նոտարի կարիք չունեն: Բայց եթե պայմանագիրը այնպիսին էր, որ դուք չգիտեիք լեզուն, կարող եք դա չստորագրել: Անհրաժեշտ է թարգմանել պայմանագիրը մինչև վերջ և միայն դրանից հետո ստորագրել:
– Հնարավոր է վերադարձնել պարտքերի դիմաց առգրավված գույքը:
Եթե գույքը վաճառվել է աճուրդով, և կա նոր սեփականատեր, նա պարտավոր չէ ձեզ վերադարձնել աճուրդով գնված գույքը: Գլխավորն է խնդիրը լուծել մինչ աճուրդը:
– Որտեղ է կարելի պարզաբանել, որ դուք խնդիրներ ունեք բանկի հետ:
Երբ գործը գտնվում է գործադիր բյուրոյում, մինչ բնակարանի վաճառվելը, գործադիր բյուրոն պարտավոր է փոստով ծանուցում ուղարկել: Երբ ծանուցումը գալիս է, դուք պետք է վերցնեք այն: Հաճախ քաղաքացիները ասում են, որ փոստը չեն վերցնում, և ապարդյուն: Օրենքի համաձայն, քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե ծանուցումը ոչ ոք 2 անգամ չի վերցրել, ապա նամակն արդեն հրապարակվում է դատարանում և 7 օր հետո համարվում է, որ պարտապանը ծանուցված է: Բայց եթե դա դատարանում է, կամ եթե գործադիր բյուրոյում, տեղի է ունենում նույն կարգը, ապա ծանուցումը հրապարակվում է`http://nbe.gov.ge կայքում:
Բացի այդ, գործադիր բյուրոն ունի մի բաժին, որը պաշտպանում է կողմերի իրավունքները, ոչ միայն պարտատիրոջը, այլ նաև պարտապաններին: Եթե մենք չգիտենք ինչ-որ բան, մենք անպայման պետք է կապ հաստատենք գործադիր բյուրոյի հետ, եթե գործն արդեն այնտեղ է` գործադիր բյուրոյում, կօգնեն ձեզ, բացատրելով ձեր բոլոր իրավունքները և նույնիսկ կօգնեն բանակցել վարկատուի հետ: Ամբողջ Վրաստանում գործում են 8 տարածքային գործադիր բյուրոներ: Նրանք հիմնականում գտնվում են արդարադատության տներում, իսկ այնտեղ որտեղ չկան արդարադատության տներ, կան փոքր տարածքային գրասենյակներ:
Քրիստինե Մարաբյան