Այսօր, Թբիլիսիի Ազատության հրապարակում «Հայրենասերների դաշինք»-ը ցույց էր կազմակերպել։ Կուսակցության ներկայացուցիչները բողոքի էին դուրս եկել Դավիթ Գարեջիի շուրջ զարգացող իրադարձություններին իրենց անհամաձայնությունը հայտնելու:
«Դավիթ գարեջին Վրաստան է» կարգախոսով խաղաղ ցույցի ընթացքում միակ միջադեպն այն էր, որ Սակրեբուլոյի պատուհաններից մեկից ցուցադրվեց «Եվրոպական Վրաստան»-ի դրոշը։
«Ցույցի գլխավոր պահանջն այն է՝ թե Վրաստանի, թե Ադրբեջանի կառավարություններն էլ լավ գիտակցեն, որ վրաց ժողովուրդը չի պատրաստվում զիջել Դավիթ Գարեջին։ Դավիթ Գարեջին Վրաստան է, մենք պետք է պահպանենք մեր տարածքը և մշակութային ժառանգությունը։ Իհարկե, սահմանազատման հանձնաժողովը թող աշխատի, բայց այն, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից տեղափոխում է լինում և պարբերաբար փակվում է անապատի մենաստանը, սա մեզ համար անընդունելի է», – հայտարարեց «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իռմա Ինաշվիլին։
Ցույցի մասնակիցները ոչ միայն Թբիլիսիից էին, այլ նաև Վրաստանի այլ՝՝ շրջաններից, որոնց «Հայրենասերների դաշինք»-ը տրանսպորտով էր ապահովել։
Դավիթ Գարեջիի մենաստանի շուրջ ընթացող իրադարձությունների մասին կարդացեք՝ այստեղ
Ռիմա Մառանգոզյան