Խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը, կամրապնդենք Վրաստանի տնտեսությունը և 2030 թվականին կդառնանք ԵՄ անդամ։ Մենք յուրօրինակ ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով և ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում ԵՄ-ն կարող է իրական արժեք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը՝ ԵՄ-ի համար, ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով ապրիլի 29-ի համազգային հավաքին։
Բացի այդ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը խոսել է Վրաստանի ազգային հավաքականի հաջողությունների մասին՝ նշելով, որ ֆուտբոլիստների հաջողություններն ամրապնդեցին այն համոզմունքը, որ երազանքները կարող են իրականանալ։
«Ֆուտբոլիստների հաջողություններn ամրապնդեցին այն համոզմունքը, որ երազանքները կարող են իրականանալ։ Կատարվեց վրացի երկրպագուների 30-ամյա երազանքը, և Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն։ Կարծում եմ, որ այս մեծ հաջողությունը մեր երկրի երազանքի իրականացման առաջին քայլն է։ Վրացի երկրպագուների 30-ամյա երազանքն իրականացավ, և Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Կարծում եմ, որ այս ահռելի հաջողությունը մեր երկրի երազանքների իրականացման առաջին քայլն է։ Ազատ, անկախ, ինքնիշխան Վրաստան, Եվրամիության անդամ, միասնական ու միացյալ Վրաստան, սա մեր վրացական երազանքն է, որը մենք անպայման միասին կիրականացնենք։
Խոստանում եմ ձեզ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և կամրապնդենք Վրաստանի տնտեսությունը, իսկ 2030 թվականին մենք կդառնանք Եվրամիության անդամ։ Մենք յուրօրինակ ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով և ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում ԵՄ-ն կարող է իրական արժեք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը՝ ԵՄ-ի համար»,- հանրահավաքի ժամանալ ասել է Բիձինա Իվանիշվիլին։