Այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։ Նա ներկայացրել է երեկ տեղի ունեցած իշխող քաղաքական ուժի հանդիպման մանրամասները։
«Ինձ համար այս պաշտոնը միշտ եղել է միայն ու միայն մեծ պատասխանատվություն։ Միշտ փորձել եմ, որպեսզի այս պատասխանատվությունը մեծ հարգանքով կրեմ այս ամբողջ ընթացքում։ Ես փորձել եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ։ Այո, ընդունել եմ այնպիսի որոշումներ, որոնք ի վնաս ինձ է եղել, սակայն միշտ, ամբողջ սրտով հավատացել և հավատում եմ, որ բոլոր որոշումները, բոլոր քայլերը թելադրված են եղել իմ հայրենիքի բարեկեցության համար։ Խմբում տեսա տարբեր տեսակետներ, այդ իսկ պատճառով որոշումս կայացրի, որն էլ իմ իրավիճակում պետք է ընդունի յուրաքանչյուր երկրի ղեկավար։ Այսօր ես թողնում եմ այս պաշտոնը»-ասաց Գիորգի Կվիրիկաշվիլին։
Նա ներկայացրել է նաև երեկ տեղի ունեցած խշխող քաղաքական ուժի հանդիպման մանրամասները։
«Իմ և ղեկավարության թիմի տեսակետները տարբեր են։ Հատկապես քննարկվեց իմ գլխավորությամբ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության հետ կապված հարցերը: Հատկապես ուզում եմ նշել, որ վերջին ամիսների ընթացքում եղել է շատ հիմնական հարցեր, որի ընթացքում էլ կուսակցության ղեավարների և իմ կարծիքները տարբեր էին։ Ուզում եմ նշել, որ դա նորմալ է։ Դեռ 2012 թվականից ես երբեք չեմ խուսափել բանավեճերից և մտածում եմ, որ այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է հնարավորություն տրվի, որ խումբը կազմավորի այն տեսակետների հիման վրա, ինչի հետ որ ինքն է համաձայն»-հայտարարեց Գիորգի Կվիրիրկաշվիլին։
Գիրոգի Կվիրիկաշվիլին հայտնեց նաև իր շնորհակալական խոսքը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն շատ լավ մարդկանց, որոնց հետ էլ ծանոթացել եմ այս պաշտոնը վարելու ընթացքում։ Շնորհակալ եմ նրանց լուսացրած գիշերների համար, այն աշխատանքի համար, որը նրանք կատարեցին, ինչպես նաև նրանց մարդկային դիրքորոշման համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նախարարներին և խմբի անդմաներին, իրենց կատարած աշխատանքի համար։ Ուզում եմ թիմի անդամներին հաջողություն ցանկանալ, նրանց յուրաքանչյուր քայլում։ Շատ շնորհակալ եմ։ Աստված պահապան Վրաստանին։ Հավատում եմ, որ մեր հայրենիքը կլինի միասնական, զարգացած և ժողովրդավարական պետություն», – հայտարարեց Գիորգի Կվիրկաշվիլին։
Հիշեցնենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի դեկտեմբերի 30-ից։