Այսօր, ժամը 15:00-ին, Վրաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմը Ախալքալաքի մարզադաշտում կընդունի Թբիլիսիի «Իրաո-2» թիմին։

Սա առաջնության ընթացքում «Աբուլի» երկրորդ խաղն է, սակայն սեփական դաշտում՝ առաջինը։ «Աբուլ»-ն առաջնության առաջին ֆուտբոլային հանդիպումն անցկացրել է «Կոլխի» հետ՝ հաղթելով վերջինիս 2:1 հաշվով։

Այսօր, ժամը 15:00-ին Ախալքալաքի մարզադաշտում «Աբուլ» թիմի ֆուտբոլիստները սպասում են իրենց երկրպագուներին։