Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել: Վերջին մեկ օրվա ընթացքում Ախալցիխեում հաստատվել է 2 դեպք:

Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 8 դեպք, իսկ 84 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է 14 դեպք, իսկ 65 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: