Քվեմո-Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքում գտնվող Ալիք մեդիայի նկարահանող խումբը հայտնում է, որ այս պահին տեղում հատուկ ջոկատայինների մոբիլիզացիա է տեղի ունենում: Մի քանի տասնյակ վահանավոր և մահակավոր ոստիկաններ գտնվում են Մառնեուլիի ոստիկանության շենքի հարակից տարածքում:
Թիվ 33 համարի երթուղային ավտոբուսում մեր տեսախցիկը ֆիքսել է մահակներ և վահաններ:
Վրաստանի ՆԳՆ-ն այս թեմայով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դրանք հատուկ ուժայիններ չեն, այլեւ ոստիկանական ուժերի հավելյալ օգտագործման գործիքներ՝ միջադեպերի կանխարգելման նպատակով:
Առավոտից տեղում աշխատող մեր գործընկերները մինչ այս պահը միջադեպերի ականատես չեն եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին Մառնեուլիին հարակից Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում էր տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: