Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Վրաստանում տիրող իրավիճակի, հակամարտությունների և ակցիաների, Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների ազդեցությունը Վրաստանի հայկական և ադրբեջանական համայնքների արձագանքին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների մասին Jnews.ge-ն զրուցեց “Բազմազգ Վրաստան-հասարակական շարժման” նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ:
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ ինչպիսին էր Վրաստանի արձագանքը և գործողությունները, որտեղ կողք կողքի ապրում են հայերն ու ադրբեջանցիները:
– Այն արձագանքը, որը եղավ, կանխատեսվում էր: Հայ և ադրբեջանական համայնքները, հիմնականում այն մարդիկ են, ովքեր տեղեկությունները ստանում են` հայ, ադրբեջանական, թուրքական, ռուսական հեռուստատեսությունից, որոնք շատ ինտենսիվ կերպով, լուսաբանում էին Ղարաբաղում տիրող իրավիճակը, և հիմնականում միակողմանիորեն: Հասկանալի է, որ ԶԼՄ-ները ստեղծել են հայերի և ադրբեջանցիների միմյանց նկատմամբ թշնամական կերպար: Իհարկե, այն տարիների ընթացքում ազդում է դիտողի հոգեբանության վրա: Այս դեպքում կարելի էր կանխատեսել, որ նրանց միջև ագրեսիայի մակարդակը կարող էր բարձրանալ, ինչը որ իրականում կատարվեց: Այդ 4 օրերի ընթացքում, ինչքան որ տևեց հակամարտությունը, ի հայտ եկավ այդ ամենը, և պետք է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ այն տևեց 4 օր, ոչ թե երկու շաբաթ, քանի որ անհնար կլիներ ասել ինչ կլիներ, եթե պատերազմը տևեր 2 շաբաթ, ինչ կարող էր պատահել: Արվեցին փորձեր, որոշ աջակցության համար ակցիաներ, որը ադրբեջանական երիտասարդությունը անցկացրեց Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Հայերը իրենց պահեցին ավելի զուսպ: Եվ դա լավ է: Երկուսն էլ` Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են ցույց տալ, աջակցությունը այս կամ այն երկրի կողմից, Ադրբեջանը հասցրեց անել դա 4 օրյա պատերազմի ընթացքում, Հայաստանը հետո: Իհարկե կար պայքար ցույց տալու, թե ում է աջակցում Թբիլիսին, Վրաստանը: Քանի որ պաշտոնական իշխանություններից, ոչ մի կողմը չկարողացավ ստանալ որևէ աջակցություն, և դա տրամաբանական է, սկսվեցին որոնումները հանրային ոլորտներում, փորձագիտական շրջանակներում, այլ քաղաքական սուբյեկտներում, և նույնիսկ այլ բազում ցանցերում:
– Եղան արդյոք որևէ կոնկրետ բախումներ հակամարտության սրման ժամանակահատվածում Վրաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև:
– Եղավ քաշքշուկ, որը բարեբախտաբար չհասավ լուրջ միջադեպի ի շնորհիվ Ներքին Գործերի Նախարարության: Ես հատուկ կերպով չէի ցանկանա ուռեցնել այս, այսպես ասած, եղել է անախորժություն: Եվ սա հիմնականում ցույց է տալիս մեր բացերը, որոնք կան կրթության ոլորտում (Ծեծկռտուք էր եղել ազգությամբ հայ և ադրբեջանցի ուսանողների միջև խմբ.): Ուսանողները պետք է ավելի կրթված լինեին որ չհասներ այդպիսի պարզունակության: Նրանք առաջին հերթին Վրաստանի քաղաքացիներ են: Նրանք պետք է գիտակցեն, որ սա ընդունելի չէ:
– Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել, և կա սրման կրկնվելու սպառնալիքը, ինչքանով է պայթունավտանգ վիճակը հենց իրենց` մեծ ազգային փոքրամասնությունների միջև, մինչ այս, այդ հարցը, ըստ էության, դուրս էր ուշադրության կենտրոնից:
– Վրաստանի կառավարությունը ազգային փոքրամասնությունների հետ աշխատում է տարբեր ոլորտներում: Բայց այն ուղղությամբ, որպեսզի այդ համայնքները` հայկական և ադրբեջանական ապրեն խաղաղության մեջ, այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել, և դա հիմնականում սկիզբն է այս ագրեսիայի, որի սկիզբը տրվել է 2005 թվականին, այդ ժամանակ արդեն սկսեցին այստեղ տեղափոխել հակամարտությունները, նախքան սա, մի տեսակ «ջենթլմենական համաձայնություն» էր տիրում: Ես չգիտեմ, թե ինչի հետ է սա կապված, բայց, ամենայն հավանականությամբ առանց նախկին իշխանությունների համաձայնության կարծում եմ սա տեղի չէր ունենա, ես այդպես եմ կարծում:
– Կարող են արդյոք դրսից լինել սադրանքներ հայկական և ադրբեջանական համայնքներում: Ինքանով կարող է դա վտանգավոր լինել Վրաստանի համար:
– Դե, առաջին հերթին, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանը համարվում է մեծ խաղացող, ով սիրում է օգտագործել այդ թեմաները: Եվ, ցավոք ազգային փոքրամասնությունների քարտեզը հաճախ օգտագործվում է ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, և ընդհանրապես, այս կոճակը սեղմվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում: Հիմա դրա կարիքը չկա, բայց վաղ թե ուշ պետք է պատրաստ լինել այն բանին, որ այդ կոճակը կարող է սեղմվել: Պատրաստ լինելու համար, կա մի շատ կարևոր պահ, և հայերը և ադրբեջանցիները պետք է իրենց նույնականացնեն, կապեն Վրաստանի հետ, և միասնության այս զգացումը թույլ չի տա, որ լինի առճակատում, որն օգտագործվում են ինչ-որ արտաքին ուժեր: Կա մեկ այլ պահ նույնպես, ինչքանով է այսօր պետությունը պատրաստ ներառելու փոքրամասնություններին նախագծի մեջ, որը կոչվում է «պետության շինարարություն»: Այստեղ նկատվում է պասիվություն: Սկզբունքորեն, մենք` ազգային փոքրամասնություններս ակտիվ չենք դրանում, և քանի դեռ մենք չդառնանք պետության շինարարության ակտիվ մասը կառավարական մարմինների մակարդակով, ոչ թե երրորդական, չորրորդական պաշտոններում, այլ ղեկավարի պաշտոնում, որտեղ ստեղծվում է միտքը: Երբ ի հայտ գա վստահությունը, ի հայտ կգա նաև կամքն ու ըմբռնումը այն բանի, որ մենք ոչ միայն հետաքրքրում ենք այդ հարցերով, որոնք վերաբերում են մեզ, այլև առնչվում ամբողջ երկրի հետ:
Քրիստինե Մարաբյան