Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին, 117 կողմ և երկու դեմ ձայների հարաբերակցությամբ, երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Վրաստանի Քութայիսի քաղաքում Խորհրդարանի շենքի մոտ անցկացվեց «Ոչ միակուսակցական Սահմանադրությանն» ակցիան:
Ակցիան անցկացվել է ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Բողոքողները ելույթ են ունեցել երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման դեմ:
Փոփոխությունների նախագիծը Վրաստանի ներկայիս Սահմանադրության նորացված տարբերակն է` զգալի փոփոխություններով: Երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի, ինչը, բնականաբար, ենթադրում է ուղղակի նախագահական ընտրությունների վերացում և պետության ղեկավարի լիազորությունների կրճատում: Միևնույն ժամանակ, ընդլայնվում են խորհրդարանի լիազորությունները, ներառյալ ընդդիմադիր խմբակցությունները:
Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները օրենքի տեսք ստանալու համար պետք է ստորագրի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Բայց նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է Սահմանադրությունում նման փոփոխությանը: Արդյո՞ք Մարգվելաշվիլին կօգտագործի վետոյի իր իրավունքը, դեռ հայտնի չէ:
«Նախագահի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ նոր Սահմանադրությունը պետք է պատկանի բոլորին, սակայն, ցավոք, այսօր ընդունվել է փաստաթուղթ, որը չի պատկանում որևէ մեկին, բացի մի կուսակցությունից: Սա բաց թողնված պատմական հնարավորություն է, ստեղծելու համաձայնության Սահմանադրություն և ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարությունը» – ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդական Աննա Դոլիձեն:
Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե նախագահն կօգտագործի վետոյի իր իրավունքը: Եթե դա տեղի ունենա, ապա խորհրդարանական մեծամասնությունը կրկին կվերադառնա փոփոխությունների նախագծի վերանայմանը, հաշվի առնելու համար նախագահի դիտողությունները, կամ հաղթահարելու նրա վետոն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն փոփոխությունների ընդունումից հետո հայտարարեց, որ դրանք հիմք կդառնան պետական համակարգի համար, որը կդիմակայի ժամանակի տատանումներին:
«Մենք կողմ քվեարկեցինք սահմանադրական փոփոխություններին երրորդ ընթերցմամբ, այս փաստաթղթի հիման վրա ձևավորվում է շատ կատարյալ Սահմանադրություն: Մենք դրեցինք այնպիսի պետական համակարգի հիմք, որը կդիմակայի ժամանակի փորձություններին, կդիմակայի հազարամյակների փորձություններին», – ասաց Կոբախիձեն:
Մինչդեռ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, 20 հեղինակավոր ընդդիմադիր կուսակցություններ և մի շարք ոչ պետական կազմակերպություններ Սահմանադրության նախագիծը համարում են ոչ թե ժողովրդավարության և կոնսենսուսի դրսևորում, այլ «միակուսակցական փաստաթուղթ» և բռնապետության դրսևորում:
Որոնք են Սահմանադրության փոփոխությունները
Սահմանադրության հիմնական փոփոխություններից մեկը ամուսնության սահմանումն էր, նոր տարբերակում նշվում է, որ Վրաստանում ամուսնությունը բացառապես տղամարդկանց և կանանց միություն է: Վրաստանում նաև մտցվում է Վրաստանի քաղաքացիությունից զրկելու արգելք:
Փոփոխությունների հիմնական մասը անդրադառնում է Սահմանադրության երկու գլուխներին` խորհրդարանին և նախագահին: Մասնավորապես, փոխվում է պատգամավորների ընտրության համակարգը` խառը համամասնականի: Այսինքն, պատգամավորները կընտրվեն բացառապես կուսակցական ցուցակներով:
Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կօգտագործվի բոնուսների համակարգը չբաշխված տեղերը տարածելու համար, որոնցում առաջնայինը տրվում է առավելագույն ձայներ ստացած կուսակցությանը: Ընդարձակվում է մարդկանց ցուցակը, որոնց խորհրդարանը կարող է հայտարարել իմպիչմենտ, դրանում` ի լրումն նախագահի, կառավարության անդամի և ընդհանուր աուդիտորի, ընկել են նաև Գերագույն դատարանի դատավորները և գլխավոր դատախազը:
Նախագահի վերաբերյալ գլխում հիմնական փոփոխությունն ուղղակի ընտրությունների վերացումն էր: Բացի այդ, երկրի նախագահի պաշտոնում գործող Ազգային անվտանգության խորհուրդը վերացվում է և ընդլայնվում է երկրի վարչապետի հետ համաձայնեցման պահանջներ ունեցող հարցերի ցանկը:
Միևնույն ժամանակ, նախագահը շարունակում է մնալ գլխավոր հրամանատար, ունի դատապարտյալների համաներման և Վրաստանի քաղաքացիություն շնորհելու իրավունք:
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության ղեկավարին, ապա հիմնական փոփոխությունն այն էր, որ վարչապետն ունեցավ իր նախարարների կաբինետը խորհրդարանի առաջ վստահության հարցը բարձրացնելու հնարավորությունը: Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները անդրադարձել են նաև երկրի գլխավոր օրենքում «Գլխավոր դատախազության» հասկացության ներդրմանը, որպես դատական իշխանության մի մաս:
Միևնույն ժամանակ Սահմանադրության նախագծի անցումային հոդվածներում նշվում է, որ 2020 թ. Խորհրդարանական ընտրությունները կանցնեն ընթացիկ համակարգով, և 2018 թվականին Վրաստանի նախագահը կընտրվի ուղղակի քվեարկությամբ` 6 տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, 2020 թ. Խորհրդարանական ընտրությունների բարիերը կլինի 3%:
Վրաստանի Սահմանադրությունում ի հայտ է եկել Վրաստանի սահմանումը, որպես ինքնիշխան պետություն` ժողովրդավարական հանրապետության կառուցվածքով, միևնույն ժամանակ պետական իշխանության աղբյուր մնում է ժողովուրդը:
Մեկ այլ արձանագրությունում նշվում է իշխանության յուրացման արգելքը, ինչպես նաև երկրի տարածքում քաղաքական կուսակցությունների գործունեության հավասարության, ազատության և թափանցիկության մասին: