Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ձյան պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ճանապարհային վարչության տեղեկությամբ, ավտոճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Պարեկային ոստիկանության անձնակազմը այնտեղ է և կարգավորում է տրանսպորտի անվտանգ տեղաշարժը: