Այսօր՝ փետրվարի 8-ին, Թբիլիսիի պետական համալսարանը հանդիսանալով Կովկասում գործող ամենահին համալսարանը նշում է հիմնադրման 105-ամյակը: Այդ առիթով համալսարանի առաջին մասնաշենքում ցուցադրություն է կազմակերպվել:

Համալսարանի առաջին մասնաշենքում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու համալսարանի և ֆակուլտետների պատմությանը, տեսնել և մոտիկից ծանոթանալ արխիվային գրքերի և փաստաթղթերի հետ:

tsu 4

tsu 3

«Սա այն համալսարանն է, որը 105 տարի առաջ հիմք դրեց Վրաստանում առաջին եվրոպական տիպի ավագ դպրոցի՝ վրացերենով դասավանդելով և վրացական կրթական ավանդույթները հաշվի առնելով։ Շնորհավորում ենք մեր ԹՊՀ-ի հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ և մաղթում առաջընթաց, հետաքրքիր մարտահրավերներ և զարգացում։ Սերնդափոխությունը մեծ փորձ է հավաքում, մեզ հզորացնում և մղում դեպի նորարարություններ, ԹՊՀ-ն մեծ ուժ է, տերություն, որը ծառայում է սերունդների կրթությանը 1918 թվականից ի վեր», – կարդում ենք Մայր բուհի տարածած շնորհավորական ուղերձում:

tsu 1

tsu 2

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել՝ գրելով.

«ԹՊՀ-ն 105 տարի ծառայում է վրաց ազգին, նրա կրթությանը և վրաց գիտական ​​մտքի զարգացմանը։

Շնորհավորում եմ Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին, դասախոսներին և բուհի ռեկտորին օրվա կապակցությամբ։ ԹՊՀ-ն միշտ կլինի վրացական պետության հենարանն ու հասարակության մտավոր զարգացման հիմնական շարժիչը»: