Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, համակարգող խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, կքննարկի Զատիկի գիշերը տեղաշարժի սահմանափակումը չեղարկելու հարցը:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ամիրան Գամղրելիձեն՝ նախ կքննարկվի սահմանափակումը վերացնելու հարցը, ապա որոշում կկայացվի:
«Նախ կքննարկվի Զատիկի գիշերը տեղաշարժի սահմանափակումները վերացնելու հարցը, ապա որոշում կկայացվի: Երկուշաբթի կլինի համակարգող խորհուրդ և որոշում կկայացվի այս հարցի վերաբերյալ: Այս որոշումը կայացնում է համակարգող խորհուրդը, Ամիրան Գամկղրելիձեն չի կայացնում այն», – ասել է Գամղրելիձեն:
Միևնույն ժամանակ, նա հասարակությանը կոչ է անում համեստորեն նշել Զատիկը և հետևել հանձնարարականներին:
«Մենք պետք է նախատոնական և հետտոնական ժամանակաշրջանում ընտանեկան կամ ծիսական միջոցառումներն անցկացնենք ավելի համեստ: Հանձնարարականները նույնն են, ինչ նախորդ տարի: Ցանկալի է, որ տաճարներում հեռավորություն պահպանվի, տաճարում բոլորը պետք է շնչադիմակով լինեն, և քանի որ եղանակն է դա թույլ տալիս, պատարագը պետք է դինամիկներով անցկացվի, հավատացյալները պետք է լինեն հիմնականում դրսում և հեռավորությունը նույնպես պետք է պահպանվի դրսում», – նշել է Գամկղրելիձեն:
Բացի այդ, հարցին, թե նախատեսվում է արդյոք վերացնել տեղաշարժը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, Գամկղրելիձեն ասել է, որ որոշումը կկայացվի համաճարակային իրավիճակին համապատասխան:
«Եթե համաճարակային իրավիճակը կայունանա, իհարկե, պարետային ժամը և շատ այլ սահմանափակումներ կչեղարկվեն», – հավելել է Գամկղրելիձեն: