Երևանում ընթանում է 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը, ով Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի 60 կգ քաշային կարգում:

Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երեւանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար կպայքարեն 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։

Հայաստանը մարզիկներ է ներկայացրել բոլոր 13 քաշային կարգերում, Վրաստանը հանդես կգա 10 քաշային կարգերում։

Ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարը կսկսի մայիսի 25-ին իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի հետ։ Հաղթելու դեպքում մայիսի 27-ին նա կմրցի քառորդ եզրափակչում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 29-ին, իսկ վճռորոշ պայքարը՝ մայիսի 30-ին։