Ախալցխայի մանկապարտեզի երեխաները հոսպիտալացվել են, ունեն բարձր ջերմություն և սրտխառնոց:
Ախալցխա քաղաքի (Սամցխե-Ջավախքի) հիվանդանոցում նույն ախտանիշներով հոսպիտալացվել են մանկապարտեզի 16 երեխա, տեղեկացնում է Ախալցխայի մանկապարտեզների միության տնօրեն Նանա Բերիձեն:
«Ես հիվանդանոցում էի ու այցելել եմ երեխաներին, 16 երեխաներ գտնվում են հիվանդանոցում: Նրանք հոսպիտալացվել են շաբաթ օրը, ժամը 12-ից հետո: Ունեն բարձր ջերմություն, սրտխառնոց, ենթադրաբար, մենք կարծում ենք, որ գործ ունենք էնտերովիրուսի հետ», – ասաց Բերիձեն:
Ըստ Բերիձեի, Ախալցխայի մանկապարտեզի աշակերտներից մեկի մոտ, ով գտնվում է Թբիլիսիում սկսվել են նույն ախտանիշները, ինչ նրա խմբի երեխաների մոտ է եղել: Նրան տեղափոխել են Թբիլիսիի կլինիկաներից մեկը, որը լցված է նման ախտանիշներով հիվանդներով:
«Ուզում եմ նշել, որ Ախալցխայում նույն կլինիկական պատկերն է նկատվում ինչպես մեծահասակների, այնպես էլ նորածինների մոտ, ովքեր չեն գնում մանկապարտեզ: Նրանք ունեն նույն ախտանիշները», – ընդգծել է Բերիձեն:
Տնօրենը նաև նշել է, որ մանկապարտեզը ստուգվել է Ազգային սննդի գործակալության և Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության մասնագետների կողմից, ովքեր բացառել են երեխաների սննդով թունավորման տարբերակը:
Նյութը` Sputnik-Georgia