Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ, Տուրցխ և Կոթելիա գյուղերի հանրային դպրոցներում հայտարարված է թափուր աշխատատեղեր՝ տարբեր առարկաների ուսուցիչների համար:

Teacherjobs.ge կայքում տեղադրված հայտարարություններին համապատասխան՝ Կարծախի հանրային դպրոցում թափուր աշխատատեղ կա XI դասարանի Ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկայի ուսուցչի համար, X, XI, XII դասարաններում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի համար:

Տուրցխի հանրային դպրոցում թափուր աշխատատեղ կա I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտության առարկայի համար, V, X, XI դասարանների հայոց լեզվի մասնագետի համար, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի ուսուցչի համար:

Իսկ Կոթելիայի հանրային դպրոցում՝ V, VI դասարանների վրաց լեզու և գրականություն առարկայի ուսուցչի համար: