Թիմային ձևաչափով տարվա վերջին միջազգային հանդիպումից Ախալքալաքի բռնցքամարտիկները հաղթանակով են վերադարձել։

Երևան քաղաքում դեկտեմբեռի 15-ին 20-ը տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից՝ Եվրոպայի և Օլիմպիական խաղերի մասնակիցներ և մեդալակիրներ։

Վրաստանի հավաքականը մասնակցել է 12 մարզիկով, որոնցից 3-ը Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են։ 60 կգ քաշային կարգում՝ Արտյուշ Գոմցյանը, 75 կգ քաշային կարգում՝ Արշակ Էլիզբարյանը և 86 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Յորդանյանը, թիմային ձևաչափով նախ մրցել են Ուկրաինայի մարզիկների հետ, իսկ 2-րդ օրը Իրանի մարզիկների հետ: Տանելով թիմային հաղթանակներ արդեն եզրափակչում մրցել են Հայաստանի հավաքականի հետ։ Նրանց անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։

Box11

«Շատ բարձր եմ գնահատում մեր տղաների պատրաստվածությունը, ունեցանք 2-3-ական հաղթանակ, ցավոք սրտի, եղան նաև վնասվածքներ, ինչի պատճառով որոշ մենամարտեր չկայացան։ Մեր տղաները հաղթանակներ պարգևելով մեզ միավորներ էին բերում մեր Վրաստանի հավաքականին: Վերջին հաշվով, թիմային մրցաշարում տեղը զիջեցինք միայն Հայաստանի հավաքականին։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, Ախալքալաքի քաղաքապետարանին և մեր հայրենակից բարերար Էդգար Արամյանին ֆինանսապես աջակցելու համար», – Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:

Հայաստանում անցկացված մրցումներին ներկա են եղել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Զիկլաուրին, մարզիչներ և պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղեր։

Վարդուհի Կուրղինյան