Էլեկտրագծի վթարի հետևանքով առաջացած ճանապարհափոսերը Մյասնիկյան փողոցում արդեն հինգերորդ ամիսն է, խոչընդոտում են բնակիչներին: Պատասխանատու կառույցները խոստանում են դրանք ծածկել վաղը:

Այս տարվա ապրիլին Մյասնիկյան փողոցում տեղի էր ունեցել վթար: Ամբողջ քաղաքը, և վերանորոգումից հետո քաղաքի մի մասը մի քանի օր շարունակ էլեկտրականություն չունեին: Բարձր լարման մալուխը, որը վնասվել էր վթարի ընթացքում, գետնի տակից հանեցին: Դրա համար անհհրաժեշտ է եղել քանդել ասֆալտը ողջ պարագծի երկայնքով, այդպես էլ արել են: Սակայն, մալուխը հողից տակից բարձրացվելուց հետո Մյասնիկյան փողոցի ասֆալտը չի վերականգնվել:

asfalt

Jnews-ին ուղղված Մյասնիկյան փողոցի բնակիչների կոլեկտիվ բողոքում մարդիկ նշում են, որ ջրերը կուտակվում են այդ անցքերում և տների դիմաց ստեղծվում են ջրափոսեր:

Քանդված ասֆալտը ծածկելու համար պարտավոր է վճարել էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը: Ախալքալաքում այս ընկերությունը հանդիսանում Energo Pro Georgia-ն: Ինչպես տեղեկացրեցին մեզ Energo Pro Georgia ընկերությունից, փոսերը վերականգնելու համար արդեն կատարվել է փոխանցում, և մինչ ամսի 15-ը «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը պետք է ծածկի անցքերը Մյասնիկյան փողոցում:

dorogi1

Իր հերթին «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ արդեն այսօր տարածքը, որի վրա անցքեր են մաքրվելու է և պատրաստվելու ասֆալտապատման: Իսկ արդեն վաղը, 5 ամսվա անցքերը կասֆալտապատվեն:

Քրիստինե Մարաբյան