Հայկական №4 հանրակրթական դպրոցն այս տարի կընդունի իր աշակերտներին առաջին զանգին` վերանորոգված վիճակում:

Ախալքալաքի №4 հանրակրթական դպրոցի վերանորոգումը, որը ֆինանսավորվում է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից, հասնում է իր ավարտին: Ներկա պահին դպրոցի վերանորոգումն ավարտվել է, և սկսվել են բակի բարեկարգման աշխատանքները: Շինարարները համոզված են, որ այս տարվա առաջին զանգը պարտադիր կհնչի վերանորոգված դպրոցում:

Ակտիվորեն բարեկարգվում է բակը, իսկ դպրոցում` աշակերտները գալիս են տեսնելու, ոմանք մաքրում են դասարանները: Դպրոցի տնօրինությունն էլ հույս ունի, որ բոլոր գործերը կհասցնեն ավարտել ուսումնական տարվա սկզբին: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2016 թ. օգոստոսի 9-ին և հանձնման նախնական ամսաթիվը նշվել էր նախ 2017 թ.-ի փետրվարին, ապա մարտ ամսին:

demirchyan8

demirchyan5

Demirchyan

demirchyan1

demirchyan3

demirchyan2

Քրիստինե Մարաբյան