Ախալքալաքում 2 օր է հանդիպումներ են անցկացվում Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության պետական գործակալության և մշակութային ոլորտի ներկայացուցիչների միջև:

Ախալքալաքի Շրջանային վարչությունում հավաքվել էին Ախալքալաքի մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ. երաժշտական դպրոցի, գրադարանի, արվեստի դպրոցի, թանգարանի, Մշակույթի տան: Հանդիպման ընթացքում, Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության պետական գործակալության վարչության պետ Մակա Թաքթաքիշվիլին հանդես եկավ այս ուղղությամբ նախարարության գործունեության մասին ներկայացմամբ, Վրաստանի ոչ նյութական մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու ձեռքբերումների մասին, նա բացատրեց նաև, թե ինչպես կարելի է գրանցել ոչ նյութական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

polifony

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են հայտնվել երեք մշակութային տարրեր, ինչը 2017 թվականի դրությամբ կազմում է 1073 տարրերի ընդամենը` 0.3%-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ներառել է վրացական գրի երեք տեսակները` Ասոմթավրուլի (Մրգլովանի), Մխեդրուլի և Նուսխուրի: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել էր աշխարհի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, բազմաձայնության վրացական մշակույթը, ինչպես նաև վրացական ավանդական գինու պատրաստման մեթոդը` կավե սափորներում (քվեվրի):

kvevri

Բոլոր օբյեկտները ցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով: Բացի դրանից, 2014 թ.-ի դրությամբ Վրաստանում 16 օբյեկտներ ընդգրկված են Համաշխարհային ժառանգության ցուցակում, այդ թվում` վրացական մարտը:

anbani

Վրաստանը 1992 թվականի նոյեմբերի 4-ին վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան: Երկրի տարածքում գտնվող առաջին օբյեկտները ընդգրկվել են ցուցակում 1994 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 18-րդ նստաշրջանում: «Բագրատի տաճարը և Գելաթիի մենաստանը» 2010 թվականից գտնվում են վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցուցակում, իսկ «Մցխեթայի պատմական հուշարձանները» գտնվում էին այդ ցանկում 2009 թ.-ից մինչ 2016 թվականը:

Քրիստինե Մարաբյան