Նոյեմբերի 2-ին, ժամը 19: 00-ին Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցելնիստ, որտեղ հանձնաժողովի անդամները քննարկել են ընտրությունների օրը գրված դիտորդական կազմակերպությունների բողոքները: Քննարկվել է 7 բողոք, որոնցից մեկը մասնակի բավարարվել է, մնացած 6-ը չեն բավարարվել:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովում (ՇԸՀ), ժամը 19.00-ին, որտեղ հանձնաժողովի անդամները քննարկել են ընտրությունների օրը դիտորդական կազմակերպությունների կողմից գրված բողոքները:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Ախալքալաքի №40 ընտրատեղամասի ՇԸՀ նիստում, որին ներկա են եղել հանձնաժողովի 12 անդամներից 10-ը, քննարկվել է Նինոծմինդայից 4 բողոք, իսկ Ախալքալաքից՝ 3 բողոք:

Ընդհանուր առմամբ, Նինոծմինդայում գրվել է 5 բողոք, բայց նիստի ընթացքում քննարկվել է 4-ը: №119 բողոքը, որը գրվել է Օրլովկա գյուղում (№13 ընտրատեղամաս), որտեղ ասվում է, որ դիտորդին հրաժարվել են տրամադրել արձանագրությունը: Ախալքալաքի ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանի խոսքերով, դա պետք է քննարկվեր նույն օրը Նինոծմինդայում, քանի որ կրում է վարչական բնույթ:

Մյուս 4 բողոքները, որոնք գրվել էին Հեշտիա գյուղում «Արդար ընտրություններ – ժողովրդավարական հասարակություն» կազմակերպության կողմից, հանձնաժողովը չի բավարարել: Այդ 4 բողոքները հետևյալն են.

Բողոք №115, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա): Այն գրվել է «Արդար ընտրություններ» կազմակերպության կողմից: Ընտրատեղամասում վերահսկիչ Սեւան Հակոբյանը քարոզչություն է իրականացրել և ընտրողին ասել է իր ձայնը տալ «Վրացական երազանքին», հետո ընտրողը ասել է իր ընտրության մասին: Նախագահը հրաժարվել է ընդունել բողոքը: Կազմակերպությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել հանձնաժողովի նախագահին և քարտուղարին:

Բողոք №116, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա): Բողոքը ներկայացրել է «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարական հասարակություն» կազմակերպությունը: Բողոքում առկա տեղեկությունների համաձայն, հանձնաժողովի անդամների գործառույթները որոշելու վիճակահանությունն անցել է խախտումներով: Անդամները իրենք են որոշել իրենց գործառույթները: Վիճակահանությունը երկու անգամ չի կատարվել: Հանձնաժողովի նախագահը չի արձագանքել: Կազմակերպությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ընտրատեղամասի նախագահին և քարտուղարին:

Բողոք №117, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա): Բողոքը գրվել է «Արդար ընտրություններ» կազմակերպության կողմից: Բողոքում նշվում է, որ Հայկանետ Փազանյանը քարոզչություն է իրականացրել տեղամասում: Կազմակերպությունը դիմել է պատասխանատվության ենթարկել հանձնաժողովի նախագահին:

Բողոք №118, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա), որը գրվել է «Արդար ընտրություններ և ժողովրդավարական հասարակություն» կազմակերպության կողմից: Ըստ բողոքի, վիճակահանության գործընթացը չի պահպանվել: Ընտրող Գրետա Մուրադյանը քվեարկության ընթացքում խախտել է գաղտնիությունը և քվեաթերթիկը լրացրել է ոչ թե ընտրախցիկում, այլ գրանցողի մոտ: Կազմակերպությունը պահանջել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին և քարտուղարին:

Ախալքալաքում բողոքներ են գրվել Չամդուրա գյուղում՝ №26 ընտրատեղամաս, Կուլիկամ գյուղում՝ №35 ընտրատեղամաս, և Դիլիսկա գյուղում՝ №68 ընտրատեղամաս:

Ախալքալաքում գրված 3 բողոքներից հանձնաժողովը բավարարել է միայն մեկը, այն էլ մասամբ:

Ախալքալաքի բողոքները հետևյալն են.

Կուլիկամ գյուղ՞ №35 ընտրատեղամաս, բողոք №139, գրվել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կողմից: Ըստ բողոքի, երկու հոգի միասին գտնվել են խցիկում, և մեկը դիմակ չի ունեցել: Հանձնաժողովը չի բավարարել բողոքը, մեկնաբանելով, որ քվեարկել է կույր անձ, օգնել է նրան թոռնիկը, և այդ բացթողումը համարել են ոչ այնքան կարևոր:

№138 բողոք, գրվել է №26 ընտրատեղամասում (գյուղ Չամդուրա), «Բազմազգ Վրաստան» կազմակերպության կողմից: Բողոքի էությունն այն է, որ շարժական քվեատուփի մեջ եղել է 13 քվեաթերթիկ, իսկ դիտորդը նշել է, որ պետք է ավելի քիչ լիներ: Սակայն, հանձնաժողովի անդամներին ապացույցներ չեն ներկայացվել, թե ինչու պետք է 13-ից պակաս լիներ, և որտեղից դիտորդին նման տեղեկատվություն:

Երկու բողոքներում էլ կազմակերպությունները պահանջել են, որ նախագահը պատասխանատվության ենթարկվի, երկուսն էլ չեն բավարարվել հանձնաժողովի կողմից:

Երրորդ բողոքը գրվել է Դիլիսկա գյուղում (№68 ընտրատեղամաս), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից: Կազմակերպությունը նկատել էր, որ շարժական քվեատուփը պատշաճ կերպով փակված չի եղել և կնքված է եղել սխալ կողմով: Նկատելով դա, կազմակերպությունը պահանջել է չեղարկել այս շարժական քվեատուփի արդյունքները: Գրանցվել է 36 ընտրող, քվեարկել է 28 մարդ: Այնուամենայնիվ, Ախալքալաքի ՇԸՀ -ն անհրաժեշտ է համարել վերահաշվարկել այս ձայները:

Ախալքալաքի ՇԸՀ -ում, կազմակերպության անդամների ներկայությամբ, հանձնաժողովը բացել է շարժական քվեատուփը: Հանձնաժողովը որոշել է մասնակիորեն բավարարել բողոքը, և ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին և հանձնաժողովի երկու անդամներին, ովքեր տեղափոխել են շարժական քվեատուփը, տալնկատողություն: