Այն բանից հետո, երբ “Ջիվանու” թաղամասը և նախկին զինվորական քաղաքը Ախալքալաքի հետ կապող կամրջի վրայի անցքերը ծածկեցին տախտակներով, կամրջի վրայով անցնողների կյանքի և առողջության սպառնալիքը փոխվեց: Տեղական իշխանությունները խոստացել են նորոգել այն նորից:

Առաջին անգամ այս տարվա մեջ Ախալքալաքում կամրջի վթարային վիճակի մասին jnews.ge-ն գրել էր հուլիսի սկզբին, այդ ժամանակ տեղական իշխանությունները այս հարցը համարեցին ոչ այնքան տեղին, և մեր հարցերից «ազատվեցին» պատասխանելով, որ բնակիչների դիմումի առկայության դեպքում նրանք կներառեն կամրջի վերանորոգումը ծրագրերի մեջ: Արդեն օգոստոսին մենք գրեցինք այն մասին, որ կամրջի վրա հայտնվել են մեծ անցքեր: Դրանից հետո Շրջանային վարչությունը պարտավորեցրեց ՍՊԸ «Սանմաքրմանը» վիճակը շտկելու:

Անցքերը փակվեցին, բայց կամրջի վրա շարժվելու վտանգը միայն վերափոխվեց. եթե նախկինում կար անցքից ընկնելու վտանգ, հիմա սայթաքելու և նվազագույնը վնասվածքներ ստանալու սպառնալիք կա: Անցքերը և փտած հատվածները ծածկված են տարբեր երկարության և 20 սմ բարձրության փայտե տախտակներով: Մի տեղ անցքը ծածկել են քանդվող աստիճանների մեծ քարով:

most

Կամրջի այսպիսի վիճակը Շրջանային վարչությունում բացատրեցին նրանով, որ ընտրություններից առաջ նրանք բյուջեում փոփոխություններ անելու իրավունք չունեն` հիմնովի վերանորոգման համար գումար հատկացնելու համար: Բայց նրանք կրկին պարտադրել են ՍՊԸ «Սանմաքրմանը» հանել փայտե ծածկերը և նորմալ ամրացնել, որպեսզի մարդիկ չսայթաքեն:

ՍՊԸ «Սանմաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանը խոստացավ, որ այս անգամ վերանորոգումը որակով կանցկացվի, և բացատրեց նախորդ վերանորոգման փաստը որ, այդ ժամանակ կազմակերպության աշխատակիցները պարզապես տներից տախտակներ էին բերել և փակել անցքերը, որպեսզի ոչ ոք չընկնի այնտեղ:

«Ուղղակի պայմանագիր ենք կնքել, հատկացրել են 250-300 լարի, ես խոսել եմ վարպետների հետ, և վաղը ամեն ինչ կանեն», – ասաց Պարգև Յորդանյանը:

most 1

Մնում է հուսալ, որ այս անգամ կամուրջը այնպես կվերանորոգվի, որ անցնողների կյանքին այլևս ոչ մի վտանգ չի սպառնա:

Շուշան Շիրինյան