Հոկտեմբերի 15-16-ը Հայաստանի հանրապետության Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել K-1 միջազգային մրցաշար, որից Ախալքալաքի մարզահամալիրի սաները հաղթանակներ են վերադարձել։ Մարզիկներն իրենց հաղթանակը նվիրում են հոկտեմբերին 15-ի լույս 16-ի գիշերը Ախալքալաքում վրաերթի հետևանքով մահացած Ռաֆայել Սիմոնյանի հիշատակին։
Մրցաշարին մասնակցել են Դադեշ գյուղից 6 մարզիկ, մարզիչ՝ Անդրանիկ Աբելյանի գլխավորությամբ։
46կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը, 50կգ քաշային կարգում Ռոբերտ Ափոյանը և 32 կգ քաշային կարգում Զոհրաբ Հարությունյանը զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականներ:
Իսկ 31կգ քաշային կարգում Լյովա Մշեցյանը, 28կգ քաշային կարգում Երջանիկ Մշեցյանը և 25 կգ քաշային կարգում Անդրանիկ Սիմոնյանը զբաղեցել են 2-րդ հորիզոնականներ: