UFC Vegas 49- ի շրջանակներում հանդիպեցին Արման Ծառուկյանն ու Ջոել Ալվարեսը։ Պայքարն ավարտվեց երկրորդ ռաունդում այն ​​բանից հետո, երբ մրցավարը արձանագրեց իսպանացու տեխնիկական նոկաուտի փաստը։

Այս մասին հայտնում է nor.ge

Հավելենք, որ առաջին հինգ րոպեում Ծառուկյանի ուժեղ հարվածներից վնասվածք է առաջացել Ալվարեսի քթին և տեղի է ունեցել ուժեղ արյունահոսություն։

Այժմ Ծառուկյանն ունի 18 հաղթանակ և երկու պարտություն։ Ալվարեսը 3-րդ անգամն է պարտվել անցկացնելով 22 մենամարտ։

UFC Vegas 49-ի գլխավոր մենամարտում կհանդիպեն ռուս Իսլամ Մախաչովն ու ամերիկացի Բոբի Գրինը։