Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Մշակույթի տանը տեղի կունենա բարեգործական համերգ, տեղի երիտասարդ արտիստների մասնակցությամբ:
Համերգը կազմակերպել է PITA երիտասարդական կենտրոնը: Համերգից ստացված նվիրատվությունը կփոխանցվի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքին Բավրա գյուղից:
Համերգի տոմսի արժեքը 3 լարի է: Տոմսերը կարելի է ձեռք բերել PITA երիտասարդական կենտրոնի գրասենյակից, ինչպես նաև համերգի օրը Մշակույթի տան տոմսարկղներից:
Համերգին ելույթ կունենան տեղի պարային համույթները, երիտասարդ կատարողներ տարբեր գործիքների վրա և այլք: