Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշեց գիտելիքների ձեռք բերման կարևորությունը և փորձի ձեռք բերումը ուսանողական շրջանում:
Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորեց ընդունվողներին, միասնական ազգային քննությունները հաջողությամբ հանձնած և բուհեր ընդունված ուսանողներին, մաղթելով հետաքրքիր ուսումնական տարի:
«Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ միասնական ազգային քննություններում հասած հաջողության համար: Սկսվում է նորը սովորելու պրոցես և նոր փորձ, որից կարևոր կերպով կախված է ձեր ունակությունների զարգացումը: Ես խորապես հավատում եմ, որ ուսանողական ժամանակահատվածում ստացած գիտելիքներն ու կարողությունները կօգտագործեք հասարակության զարգացման համար, երկրի բարօրություն և առաջընթացի համար », – գրել է Մարգվելաշվիլին իր Facebook սոցիալական կայքի էջում:
Վրաստանի բուհեր միասնական ազգային քննությունների արդյունքի հիման վրա ընդունվել է ավելի քան 28 հազար դիմորդ, 39 հազար հոգուց: Ավելի քան 10 500 ուսանողներ ստացել են ամբողջական կամ մասնակի պետական ֆինանսավորում: Միասնական ազգային քննությունները տեղի են ունեցել երկրի 22 քննական կենտրոններում հուլիսի 3-ից 26-ը:
Նման նյութեր:
Թույլ վերահսկողություն սեփական լիազորությունների շրջանակներում, սկսված, բայց չավարտած գործեր, չսկսված նախաձեռնություններ, ճնշված ոգևորություն և պատրաստակամություն դեպի լավն ինչ-որ բան փոխելու համար: Ահա թե ինչպես կարելի…
15.04.2021 | նորություններ
Վրաստանում այսօր նշվում է Մայրենի լեզվի օրը: Այդ տոնի առթիվ Jnews-ը որոշեց հարցման միջոցով պարզել Ախալքալաքի բնակչության վրաց լեզվի իմացության մակարդակը։
14.04.2021 | նորություններ
Երեկ բեմադրված մյուզիքլը կրկին հիշեցրեց Ախալքալաքի Մշակույթի տան ողբալի ու անհույս վիճակը: Վերականգնման խնդրի լուծումը գնացել է դեպի հեռու ապագա, հատկապես համավարակի և ճգնաժամի պայմաններում…
14.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի լողավազանի տնօրեն է նշանակվել Մարտին Գաբրիելյանը։ Նշանակումն ուժի մեջ է ապրիլի 1-ից։
14.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 13-ին, Ախալքալաքի շրջանի գյուղերի երեք դպրոցների աշակերտները ստացան դրամաշնորհներ՝ սոցիալական ակտիվությանն ուղղված իրենց փոքր նախագծերի իրականացման համար:
13.04.2021 | Հասարակություն
Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացողների և Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչություն ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքից 20 հոգանոց խումբը…
13.04.2021 | Հասարակություն
Ապրիլի 22-ին, Երկրի օրվա առթիվ, Ախալքալաքում տեղի կունենա ծառատունկ, ցանկացողները կարող են մասնակցել այս գործընթացին:
12.04.2021 | նորություններ
Օրերս Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Ինչպիսին է կորոնավարակով պայմանավորված իրավիճակն Ախալքալաքի շրջանում Jnews-ը…
12.04.2021 | Հասարակություն