Պոեզիայի Տերյանական օրերն Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում արդեն 51-րդ տարին իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց:

Surb Karapet ekexeci

Տերյանական օրն իր նախապատմությունն ունի: Ինչու՞ են ավանդաբար հուլիսի նախավերջին կիրակին նշում, որովհետև հենց 1905 թվականին Ավետիք Իսահակյանը եղել է Գանձայում և այն ժամանակ դեռևս Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տերյանի հետ մասնակցել Վարդավառի արարողությանը։ Նրանք միասին բարձրացել են «Ժամին Սար» սրբատեղին:

Teryan13

Այսօր, հուլիսի 23-ի առավոտից մարդաշատ էր Գանձա գյուղը: Հյուրեր էին գալիս Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, ՀՀ մարզերից և Երևանից:

Teryan

Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում տոնական Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, որի ավարտին հյուրերը նախ այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա մասնակիցը դարձան այսպես կոչված դաշտահանդեսի:

Teryan5

Մարդիկ եկել էին իրենց խոնարհումը բերելու հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային:

Teryan8

Teryan15

Օրվա կարևորությանն անդրադառնալով «Վերնատուն» գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը նշեց.

«Այս տոնը արդեն 51 տարի զարդարում է Ջավախքը, միաժամանակ զարդարելով Վրաստանը, վրաց և հայ ժողովուրդների գրականությունները: Եվ դարձել է իսկական եղբայրության օրրան: Սա մեր հոգեղեն ու ոգեղեն տոնն է, որով մենք մեր ներկայությունն ենք ապահովում այս անսանձ, բուռն, խելառ լեռներում: Հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունն առաջիկայում նոր բովանդակություն կստանա, որտեղ առանց այս եղբայրության, այս դժվար աշխարհում, ապրելն անհնար է»,- ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Ժորա Սնխչյանը:

Teryan2

Տերյանական միջոցառման այցելուների համար օրվա խորհուրդը տարբեր նշանակություն ունի:

Teryan10

Տերյանական օրվան իրենց մասնակցությունն էին բերել ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ խմբեր: Բեմից հնչում էր երգ ու երաժշտություն:
Teryan7

Դաշտահանդեսին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:

Teryan11

Teryan3

Աղունիկ Այվազյան