Վարորդների դեմ պատժամիջոցների նոր 100-բալանոց համակարգի արդյունքը, ովքեր խախտում են երթևեկության օրենքները Վրաստանում, գերազանցել է բոլոր սպասումները, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը Ներքին գործերի նախարարության հղումով:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 2018 թ.-ին ակնկալում է ճանապարհային մահացությունների զգալի կրճատում, հուլիսին ներդրված նոր պատժամիջոցների համակարգի շնորհիվ:
Հուլիսի 1-ից, յուրաքանչյուր վարորդական իրավունք ունեցող Վրաստանում կստանա 100-ական միավոր, որոնք կկրճատվեն երթևեկության կանոնների խախտումներ կատարելու քանակով: Համաձայն նորարամուծության, 100 միավորը կփոխանցվի ամեն տարի, սակայն 2017 թ.-ին դա կլինի ընդամենը վեց ամիս, որոնք մնացել են մինչ տարվա վերջ: Զուգահեռ, միավորների համակարգին, արագընթաց վարորդներին սահմանվում է տույժեր ինչպես նախկինում էր:
«Ներկայացված են չորս առավել հաճախ կատարվող խախտումները, դրանք են` բջջային օգտագործել վարելիս, չկրել անվտանգության գոտին, խախտել երթևեկության կանոնները հետիոտնի համար նախատեսված վայրում և հատել հոծ գիծը», – ասաց հետազոտության և զարգացման Դեպարտամենտի վերլուծության բաժնի պետ Նանա Տաբագուան:
Համեմատության համար նշենք, որ եթե մինչ նոր համակարգի գործելը շաբաթվա ընթացքում արձանագրվել էր վարելիս հեռախոսով խոսելու շուրջ 700 դեպք, ապա հիմա այդ ցուցանիշը չի հասնում նույնիսկ 200-ի:
Այն փաստը, որ նորարարությունը աշխատում է, ասաց նաև Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
«Միավորները ներդնելուց հետո մենք տեսանք, որ կա ամենատարածված խախտումների որոշակի կանխարգելում, որոնք դժբախտ պատահարների պատճառ են եղել: Մասնավորապես, խոսել բջջային հեռախոսով վարելիս, հատել ուղիղ հոծ գիծը: Փաստ է, որ համակարգը աշխատում է: Դրա հետ միասին օգոստոսի 1-ից տեղադրվելու են տեսախցիկներ, վերլուծական տեսանյութային ծրագրերով: Կարծում եմ, որ հաջորդ տարի, մահացածների և վնասվածք ստացած անձանց քանակը կկրճատվի 50%-ով», – ասաց Խուցիշվիլին:
2016 թ. ճանապարհատրանսպորտային պատահարներից վիրավորվածների թիվը կազմել է 7000 325 մարդ, իսկ զոհերի թիվը` 409:
Sputnik georgia