Արդյո՞ք կլուծվեն Ախալքալաքի այսպես կոչված «Շանհայ» միկրոշրջանի խնդիրները, և ինչպե՞ս, մենք փորձել ենք դա պարզել համապատասխան հաստատություններից:

Թիվ 1 նախկին զինվորական ավանում գտնվող միկրոշրջանում, որը հայտնի է որպես «Շանհայ», ապրում է 8 ընտանիք, նրանք չունեն ոչ ճանապարհ, ոչ խաղահրապարակ, ոչ բնական գազ, էլեկտրականությունը հաղորդվում է ընդհատումներով, իսկ աղբամանները չեն դատարկվում:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում մեզ ասացին, որ «Շանհայում» աղբարկղերի աղբահանման խնդիրը կախված է բնակիչներից:

«Միկրոշրջանի բնակիչները դժգոհում են, որ մենք իբր չենք դատարկում աղբարկղերը: Մենք դա անում ենք հատուկ, որպեսզի բնակիչները վճարեն ծառայության համար: Ոմանք ավելի քան մեկ տարի չեն վճարել: Նրանք նույնիսկ պետք է շնորհակալություն հայտնեն այն բանի համար, որ մենք այդտեղից չենք հեռացնում աղբարկղերը: Բաժանորդային վճարը կազմում է 0,40 լարի, այդ գումարը սահմանված է պետության կողմից: Երբ «Շանհայի» բնակիչները կվճարեն ծառայությունների համար, մենք կանենք մեր աշխատանքը: Դա մեր մեղքը չէ, որ թաղամասում մաքրություն չի տիրում», – ասում է Սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ Պարգև Յորդանյանը:

Մնացած խնդիրների վերաբերյալ մենք փորձեցինք պարզել Ախալքալաքի քաղաքապետարանից, սակայն ամեն ինչ երկիմաստ է:

«Մենք կտեսնենք, թե արդյո՞ք դիմումներ ստացել ենք միկրոշրջանի բնակիչներից, եթե այդպես է, ապա մենք մոտ ժամանակներում կգնանք, կտեսնենք և կլուծենք խնդիրը, եթե չեն գրել դիմումը, ապա անպայման պետք է գրեն, որպեսզի մենք կարողանանք օգնել բնակիչներին», – ասում է փոխվարչապետ Շալվա Բալախաձեն:

Բրատիսլավ Իգիթխանյան