Երեկ՝ մարտի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ականատեսների տեղեկատվությամբ, Մաջադիա գյուղի մոտակայքում միմյանց են բախվել երկու մեքենա: Տուժել են ինչպես մեքենաների վարորդները, այնպես էլ ուևորներից՝ մի տղամարդ և մի կին: Նրանց տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց: Հայտնի է, որ նախնական հետազոտման ժամանակ Արագվա գյուղից տղամարդու մոտ ախտորոշվել է ցնցում: Ասպինձա քաղաքից կին վարորդի վիճակը կայուն է:

Այս փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում, որը մարդու առողջությանը պատճառել է ավելի քիչ ծանր վնաս: Այս հոդվածը մեղավորի համար նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով կամ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում: