Կացության իրավունք ունեցող այլ քաղաքացի ջավախքցիները, ովքեր մշտապես ապրում և աշխատում են այստեղ, չեն կարող ձեռք բերել բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ և օգտվել համապատասխան արտոնություններից:

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ջավախքից շատերը ստիպված են եղել ընդունել հարևան Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն Վրաստանում տիրող սոցիալական պայմանների պատճառով և ստիպված են լինում մեկնել Ռուսաստան սեզոնային աշխատանքի, քաղաքացիության ստացման բոլոր պրոցեսները դժվարացվեցին:

Օտար երկրի անձնագրերով Ջավախքի բնակիչների համար դարձավ անհնար Վրաստանի քաղաքացիություն ստանալը: Քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացրած ջավախքցիները ստացել են բյուրոկրատական պրոցեսի խառնուրդ, կանխիկ ծախսեր և մշտական վախ հեռու լինել իրենց ընտանիքներից, սահմանի մյուս կողմում: Այն ժամանակ և հիմա ջավախքցիներին հասանելի է միայն ժամանակավոր բնակության թույլտվություն և կացության թույլտվություն, բայց ոչ ավելին:

Ստեղծված սոցիալական վիճակը հանգեցրել է այն բանին, որ Ջավախքի շատ բնակիչներ դարձել են օտարերկրյա քաղաքացիներ և ստացել կացության թույլտվություն, քանի որ ապրում են այստեղ, իսկ ոմանք աշխատում են այստեղ: Այս մարդիկ սովորաբար չեն կարողանում օգտվել օգուտներից, որոնք տրամադրվում են պետության կողմից:

Այս տարվա հունվարից, բարձրլեռնային շրջանների համար, ինչպիսին հանդիսանում են Ախալքալաքի և Նինոծմիդնայի շրջանները, օրենքով տրամադրվում են հետևյալ արտոնությունները:

Բարձրլեռնային շրջանների կենսաթոշակառուները կստանան ամենամսյա ավելացում պետական թոշակի 20 տոկոսից ոչ պակաս: Բժշկական անձնակազմը այն բժշկական հաստատությունների որոնք պետության բաժնեմասնակցություն ունեն կամ պետության կառավարման տակ են գտնվում, կամ վճարվում են Վրաստանի պետական բյուջեից կստանան ամսական նպաստ և կրկնակի տեսքով կենսաթոշակ:

Օգնություն կտրամադրվի ապահովելու համար ձմեռային ջեռուցումը հոկտեմբերի 15-ից մինչ ապրիլի 15-ը ժամանակահատվածում 50 տոկոս ամենամսյա վճարի փոխհատուցում բարձրլեռնային շրջանում ապրող բաժանորդի կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի, բայց ոչ ավելի քան, 100 կՎտ/ժ սպառած էլեկտրաէներգիայի արժեքը:

Առաջին և երկրորդ երեխայի համար ում ծնողներից մեկը հանդիսանում է բարձրլեռնային շրջանում ապրող անձ, կհատկացվի ամենամսյա գումարային նպաստ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան 100 լարի, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար` ամենամսյա գումարային նպաստ երկու տարվա ընթացքում ոչ պակաս քան 200 լարիի տեսքով:

Ուսուցիչները կստանան ավելացում` հանրային դպրոցի ուսուցչի բազային աշխատավարձի հաստիքի ոչ պակաս քան 35 տոկոս:

Կտրվեն նաև ավելացած վաուչերներ հանրային դպրոցների սովորողների համար, բազմաճյուղ հանրային դպրոցներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին: Իսկ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կամ էլ վարչական մարմնի կողմից առանձնացված համապատասխան ծրագրի մասնակիցներին, որը մտնում է իր համակարգի մեջ, համակրթական հաստատությունների ծրագրի շրջանակներում աշխատողներին կտրվի նպաստ ոչ պակաս քան աշխատանքային վճարի 50 տոկոսի չափով:

Նաև նախատեսվում են հարկային նպաստներ, նախատեսված հարկային օրենսգրքով, տեղի իշխանությունների կողմից բարձրլեռնային տարածաշրջանի կարգավիճակ ստանալու դեպքում:

Բարձրլեռնային տարածաշրջանի կարգավիճակ ստանալու համար չափորոշիչներից մեկը ըստ օրենքի` դա Վրաստանի քաղաքացիությունն է, պետք է գրանցված լինել բարձրլեռնային բնակության վայրում, և ամեն տարվա ընթացքում նվազագույնը 9 ամսվա ընթացքում կամ ավելի քան 9 ամսվա ընթացքում ապրել բարձրլեռնային բնակության վայրում:

Այդպիսով առկա բնակչության մասը, որը ապրում է Վրաստանի տարածքում ժամանակավոր բնակության թույլտվությամբ և կացության թույլտվությամբ, չեն կարող օգտվել վերևում թվարկված նպաստներից:

«Բնակության թույլտվությամբ ապրող մարդիկ ունեն նույն իրավունքները, ինչ որ ունեն Վրաստանի քաղաքացիները, սակայն բնակության թույլտվությամբ Վրաստանում կարելի է բնակվել անորոշ ժամանակահատվածում, չնայած որոշ մարդկանց բնակության թույլտվությունը մեկ տարով է, իսկ մեկի մոտ վեց տարով, իսկ մեկ այլի մոտ ընդմիշտ: Սակայն բնակության թույլտվությամբ հնարավոր չէ աշխատել օրինակ պետական պաշտոնի, իսկ սեփական կազմակերպություններում կարելի է աշխատել առանց խոչնդոտի: Մեկ այլ սահմանափակում, այդ փաստաթղթով հնարավոր չէ քվեարկել ընտրություններին: Մինչ 2016 թվականը օտարերկրացիները բնակության թույլտվությամբ Վրաստանում իրավունք չունեին գրանցել իրենց անունով գույք կամ հողատարածք: Այնուամենայնիվ, այս սահմանափակումը արդեն փոխվել է Սահմանադրական դատարանի կողմից: Դա չի վերաբերում ժամանակավորապես գրանցված մարդկանց և բարձրլեռնային տարածաշրջանի մասին օրենքին, քանի որ ստանալու համար բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ, պետք է ունենալ Վրաստանի քաղաքացիություն»,- բացատրում է իրավաբան-խորհրդատու Միխայիլ Մանասովը:

Քրիստինե Մարաբյան