«Վիրահայերի Միությունը» կազմակերպում է «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանում» խորագիրը կրող համերգ Նինոծմինդայում:
Համերգը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 30-ին, ժամը 15։00- ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում: «Վիրահայերի Միությունը» կազմակերպում է համերգը Վրաստանի մշակույթի նախարարության գրանտային ծրագրի շրջանակներում։
Մուտքը անվճար է:
Նմանատիպ միջոցառում կանցկացվի նաև Մառնեուլիում սույն թվականի սեպտեմբեր ամսին: