Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ջաբա Սամուշիան: Մինչ այս նա ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Սամուշիան ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գործող օրենսդրությամբ նա նշանակվել էր 6 ամիս ժամկետով: Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր 2022 թվականի հոկտեմբերից, երբ արդեն նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն համալսարականներին անսպասելի տեղեկացրեց իր հրաժարականի մասին:
Կարդացեք նաև՝
Ե՞րբ կսկսվեն ամանորյա արձակուրդները և քննական շրջանը Վրաստանի ԲՈՒՀ-երում