Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում նոր մանկապարտեզ է կառուցվում, արդեն երկու ամիս է շինարարական աշխատանքներ են ընթանում։

Քաղաքից ուղիղ գծով 9 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում ապրում է մոտ 500 ընտանիք։ Գյուղում արդեն մի քանի տարի է ինչ բնակիչները ցանկանում են մանկապարտեզ ունենալ:

mankapartezz

Նախակրթարանիի շենքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա ավարտ։

«Մանկապարտեզի կառուցումը պետք է ավարտին հասցնենք մինչև դեկտեմբերի 20-ը։ Շենքը նախատեսված է մոտ 100-120 երեխայի համար։ Այն կլինի երկհարկանի, կունենա 10 սենյակ», – ասում է շինարար Վալոդյա Ստամբոլցյանը։

shenq]

mankapartez

Գումբուրդո գյուղում նախակրթարանի կառուցման էլեկտրոնային մրցույթը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 10-ին, և 1 023 736 լարիով հաղթել է թբիլիսյան «Վերնիցկի և ընկերություն» ՍՊԸ-ն, իսկ նախնական գումարը 1 033 736 լարի է եղել:

Ընդգծենք, որ մանկապարտեզը կկառուցվի երկու փուլով: Աշխատանքների առաջին փուլը տեղի կունենա այս տարի՝ 400 հազար լարի գումարի չափով, իսկ երկրորդ փուլը նախատեսված է ավարտին հասցնել 2021 թվականին, գումարի չափը կազմում է 633 736 լարի:

Մանկապարտեզի շինարարական աշխատանքներում ներգրավված են նաև գյուղի բնակիչները։

Գայանե Ակոջյան