Այսօր՝ փետրվարի 24-ին, Սամցխե-Ջավախքի Բորժոմիի մունիցիպալիտետում է գրանցվել կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 684, որից 329-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 1 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 0
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 0
Ախալքալաքի՝ 0
Բորժոմի՝ 1 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 124 անձ. Ախալցիխեում՝ 15, Բորժոմիում՝ 75, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 9, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 19 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է մեկ մարդ: Մահվան դեպք ևս չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 610, իսկ մահացածներիը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 125 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 15 անձ, ընթանում է փորձաքննություն։