Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, իրականացված մոնիթորինգի արդյունքում, ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 77 նոր դեպք է հայտնաբերվել:

Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները մայիսի 6-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 7-ի 06:00-ն պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 66 քաղաքացու է տուգանել:

Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 7 քաղաքացի:

Իրավապահները 1 անձի են տուգանել ինքնամեկուսացման կարգը խախտելու համար: Իսկ քաղաքացիների տեղափոխաման և մարդատար մեքենաների տեղաշարժի կանոնները խախտելու համար տուգանվել է 3 անձ:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված խիստ միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: