Լարիի փոխարժեքի հետ կապված Վրաստանի ազգային բանկը հայտարարություն է տարածել: Ինչպես նշում է բանկը, լարիի փոխարժեքի կարճաժամկետ դինամիկայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ և հավելյալ միջամտության անհրաժեշտության դեպքում կկիրառվեն առկա բոլոր գործիքները:
«Ազգային բանկն իր գործառույթները կատարելիս կախված չէ քաղաքական կամ այլ գործոններից և գործում է սահմանադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում: Գնաճի դրամավարկային նպատակադրման ռեժիմի պայմաններում Կենտրոնական բանկի նպատակն է փոխարժեքի երկարաժամկետ կայունությունը, որը Ազգային բանկի խնդրի՝ գների և ֆինանսական համակարգի, կայունության համար կարևոր պայման է: Լարիի փոխարժեքի կարճաժամկետ դինամիկայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ ու արձագանքը ևս պետք է իրականացվի տարբեր ուղղություններով: Այսօր մենք կգործենք փոխարժեքի երկարաժամկետ կայունության նպատակներից ելնելով և հավելյալ միջամտության անհրաժեշտության դեպքում կկիրառենք բոլոր գործիքները, այդ թվում տարադրամային ներդրումներ, որպեսզի թույլ չտանք բարձր գնաճ»,- նշված է Ազգային բանկի հայտարարությունում: