Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում տրվել է 23 415 վարորդական իրավունքի վկայական: Տեղեկատվությունը հասանելի է Ներքին գործերի նախարարության կայքում:
Գործակալության տվյալներով՝ միջին հաշվով 3000 վարորդական վկայական է տրվում ամեն ամիս: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ հուլիսին այդ ցուցանիշը զգալիորեն աճել է: Հունվարին տրվել է 2876 վարորդական վկայական, փետրվարին՝ 2653, մարտին՝ 3420, ապրիլին՝ 3386, մայիսին՝ 2992, հունիսին՝ 3077, հուլիսին՝ 5011:
Ըստ ՆԳՆ-ի, 2018-ին Վրաստանում տրվել է 49121 վարորդական իրավունքի վկայական, իսկ մինչև 2018 թվականի ավարտը վարորդական վկայականների վավերականությունների քանակը կազմել է 1.223.437:
Միևնույն ժամանակ, Ծառայությունների գործակալությունն արդեն մշակել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն փոփոխվում են պրակտիկ քննության կանոնները: Մասնավորապես, դրան գումարվում է նոր փուլ, որը ենթադրում է քննություն հանձնել իրական ճանապարհային պայմաններում: